Հայաստանի տեսարժան վայրերը Արմավիր

Զվարթնոցի Տաճար

  • ՄարզԱրմավիր
  • Հեռավորությունը Երևանից20.5 կմ
  • ՏեսակՎանք/եկեղեցի

Արմավիր

Վայրի մասին

Զվարթնոցի տաճարը հայկական ճարտարապետության եւ հայ ժողովրդի այն եզակի կառույցներից է՝ իր մեջ ամփոփելով հայկական ճարտարապետության առանձնահատկություններն ու գիտելիքները: Տաճարը գտնվում է Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի եզրին։  Տաճարի Զվարթնոց անվանմանը կարելի է հանդիպել միայն պատմիչ Սեբեոսի հիշատակման մեջ, մյուս բոլոր պատմիչները տաճարը հիշատակում են Սբ. Գրիգոր անվամբ։ Զվարթնոցի տաճարը 7-րդ դարի կառույց է՝ իր մեջ ամփոփելով դեռեւս 4-րդ դարին բնորոշ որոշ ճարտարապետական լուծումներ: Այն իր ճարտարապետական ոճով եւ հորինվածքներով մեծագույն ազդեցություն է ունեցել նաեւ հետագա դարերի ընթացքում: Տաճարի օծման արարողությանը ներկա է եղել բյուզանդական Կոստանդին 2-րդ կայսրը, ինչը խոսում էր նաեւ ժամանակի քաղաքական դրության մասին:     Զվարթնոցի տաճարը բացահայտել է նշանավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանը։ Ըստ նրա, Զվարթնոցի տաճարն ունեցել է 45 մ բարձրություն՝ լինելով եռահարկ, կենտրոնակազմ եւ կենտրոնագմբեթ շինություն:

Հետաքրքիր

Փաստեր՝ Զվարթնոցի Տաճար

  1. Զվարթնոցի Մայր Տաճարն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

  2. Զվարթնոցի տաճարն ու ֆրանսիական Սենտ Շապել եկեղեցին ունեն մի յուրահատակ, սակայն անբացատրելի կապ: Ֆրանսիական գոթական ոճի եկեղեցին, որը հիմնադրվել է 13-րդ դարում՝ Զվարթնոցի տաճարի կառուցումից 6 դար անց: Զարդաքանդակներում գերակշռող են աստվածաշնչյան թեմաները, որոնցից երեքում պատկերված են նաեւ Նոյան տապանն ու ենթադրյալ Զվարթնոցի տաճարը:

Եղանակ՝ Արմավիր

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Զվարթնոցի տաճար տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Արմավիր

Պլանավորեք այցելությունը

Հասցե

Zvartnots Cathedral, Vagharshapat, Armavir Province, Armenia

Արմավիր

Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Զվարթնոցի Տաճար

ONE WAY TOUR

Ամրագրել անհատական տուր

Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։

Զվարթնոցի Տաճար
1 / 3 · Զվարթնոցի Տաճար