Ծիծեռնավանքը Հայաստանի նշանավոր ուխտավայր-եկեղեցիներից է։ Ծիծեռնավանքի եկեղեցին աչքի է ընկնում իր ինքնատիպ հարդարանքով, վաղ միջնադարի հայկական ճարտարապետության կարևորագույն կառույցներից է։ Պատկանում է եռանավ բազիլիկ եկեղեցիների տիպին, ունի ուղղանկյուն հատակագիծ, չորս զույգ մույթեր, արտաքուստ շեշտված միջին նավ։ Հայկական նույնատիպ կառույցների մեջ միակ կանգուն և լավ պահպանված օրինակն է։ Ըստ որոշ կարծիքների Ծիծեռնավանքի տեղում սկզբնապես եղել է հեթանոսական տաճար, որը հենց IV դարում վերածվել է եկեղեցու։ V–VII դդ հաջորդաբար ավելացվել են պատերի վերնամասը (ֆելզիտից), ավանդատները և խորանը՝ սյունազարդ վերնահարկով, փայտե սյուների փոխարեն՝ կամարաշարերը։ Ծիծեռնավանքի բազիլիկի առանձնահատկություններից են արևմտյան ճակատում մուտք չունենալը (որը հատուկ է հեթանոսական տաճարներին և բնորոշ չէ բազիլիկ եկեղեցիներին), խորանի վերևի կամարակապ սրահը (եզակի է հայկական ճարտարապետության մեջ), բեմում լուսամուտ չունենալը, թաղակիր կամարների բացակայությունը և այլն։
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Ծիծեռնավանք անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Ծիծեռնավանքի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Ծիծեռնավանք տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Հուշարձանի թվագրման համար կարևոր նշանակություն ունեն ուշ հելենիստական՝ I-III դդ. տասնյակից ավելի կավանոթների բեկորները։ Առանձնակի արժեք է ներկայացնում պաշտամունքային խեցեղենը, ճաճանչող խաչը զարդարված կարմիր և սպիտակ գույնի եզրագծերով, կավակերտ բուրվառները, խնկամանները, մոմակալները և այլն:
Ըստ ավանդության՝ այստեղ է թաղված Պետրոս առաքյալի ճկույթը, որից էլ վանքը ստացել է իր անվանումը (հին հայերենում ծիծեռն նշանակում է ճկույթ)։ Միջնադարյան ներբողներից մեկում Ծիծեոնավանքն անվանվում է Մատնեվանք, ինչն անկասկած առնչվում է սրբի մատի այստեղ թաղված լինելու առասպելին։
Կա նաև այլ կարծիք, համաձայն որի վանքն իր անվանումը ստացել Է ժողովրդի սիրած և պաշտամունքի առարկա թռչնի՝ ծիծեռնակի անվանումից։ Ուշագրավ է Ծիծեռնավանքի հետ կապված մեկ այլ առասպել, համաձայն որի եկեղեցու շինարարության ժամանակ օձը թունավորում է հարյուրավոր մշակների համար մեկ մեծ կաթսայում եփված ճաշը։ Այդ տեսնելով մի ագռավ թևածում և զգուշացնում է մարդկանց, սակայն վերջիններս չհասկանալով թռչնի վարքը, սատկեցնում են նրան։ Այնուհետ իրազեկ դառնալով եղելությանը, ագռավին պատվով թաղում են, տեղը կոչում Ագռավի Գերեզման, իսկ եկեղեցու պատին քանդակում օձի պատկերը։ Հավանաբար այս ավանդության համար hիմք է ծառայել կենտրոնական նավի հյուսիսային մույթերից մեկի իրար փաթաթված երեք օձերի եզակի հարթաքանդակը։
ԽՆՁՈՐԵՍԿ
42 կմ
ՂԱԶԱՆՉԵՑՈՑ ԵԿԵՂԵՑԻ
63 կմ
ՇՈՒՇԻԻ ԲԵՐԴ
64 կմ