Շուշիի բերդը հայկական միջնադարյան ամրոց-բնակավայր է Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում։ Ուշ միջնադարյան աղբյուրները բերդը հիշատակում են տարբեր անուններով՝ Քարագլուխ, Քարագլխի բերդ, Քար, Քարագլխի սղնախ: Հաճախ է հանդիպում Շոշի բերդ, Շոշի սղնախ անունները, քանի, որ զավթիչների հարձակումների ժամանակ այստեղ հաճախ են պատսպարվել հարևան Շոշի բնակիչները: Բերդապարիսպը չորս հիմնական մուտք է ունեցել՝ Մխիթարաշեն, Ամարաս, Ջրաբերդ, (հետագայում անվանվել է Գանձակ, ապա Ելիզավետպոլ) և Երևան: Ամրոցն օժանդակ մուտքեր ևս ունեցել է, սակայն դրանք միայն տեղաբնակներն են իմացել:
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Շուշիի բերդ անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Շուշիի բերդի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Շուշիի բերդ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Կարծիք կա, որ Շուշիի բերդապարսիպի և կառույցների հիմքերը դրել է հայկական զորախմբերի գլխավոր հրամանատար Ավան հարյուրապետը՝ 1724 թվականին: Սակայն կա մեկ այլ վարկած, ըստ որի բերդն ավելի վաղ է եղել, իսկ 1720-ականներին Ավան հարյուրապետն այն վերակառուցել և ամրացրել է: Անառիկ ամրոցը կառուցված է կրաքարից, ունի 7-8 մետր բարձրությամբ կիսաշրջանաձև աշտարակներ և երկշարք հրակնատներ:
Կոտորած և բազմաթիվ հարձակումներ տեսած բերդաքաղաքը վերջնականապես ազատագրվել և հայերին է անցել հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ: Չնայած հակառակորդի կատաղի դիմադրությանը, հայ մարտիկներին հաջողվել է կատարել մարտական առաջադրանքն ու մայիսի 9-ին ազատագրել հայկական հինավուրց բերդաքաղաքը:
ԿԱՆԱՉ ԺԱՄ ԵԿԵՂԵՑԻ
1 կմ
ՂԱԶԱՆՉԵՑՈՑ ԵԿԵՂԵՑԻ
1 կմ
ԿԱՏԱՐՈՏ
2 կմ