Ծիծեռնակաբերդ Հուշահամալիր

location

Մարզ

Երևան

location

Հեռավորությունը Երևանից

5.4 Կմ

location

Տեսակ

Հուշարձան/Հուշահամալիր

"20-րդ դարի սկզբին թուրքական կառավարությունն իրագործեց դարի առաջին մեծագույն մարդկային ոճրագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նվիրված է այն 1,5 միլիոն հայերի հիշատակին, ովքեր զոհ գնացին Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված հայաջնջման ծրագրին: 1967 թվականից սկսած՝ Հուշահամալիրը դարձել է Երեւանի ճարտարապետական համայնապատկերի անբաժան մասը` վերածվելով ուխտավայրի: Հուշահամալիրը բաղկացած է երեք հիմնական կառույցներից` - Հուշապատ, - Հավերժության տաճար՝ անմար կրակով, - «Վերածնված Հայաստան» հուշասյուն: 44 մետր բարձրությամբ սյունը նշանավորում է հայ ժողովրդի վերածնունդը։ 12 քարե սալերը դասավորված են շրջանագծով։ Հուշարձանի շուրջը տարածվող այգում գտնվում է 100 մետրանոց պատ, որի վրա փորագրված են այն քաղաքների և գյուղերի անունները, որոնցում տեղի են ունեցել ջարդեր։"

Հետաքրքիր

Փաստեր՝ Ծիծեռնակաբերդ Հուշահամալիր

Vanik
fact

Փաստեր

fun-fact1
1968 թվականից սկսած՝ ամեն տարի ապրիլի 24-ին հարյուրհազարավոր մարդիկ այցելում են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։
fun-fact2
1995 թվականի ապրիլին՝ Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցին, Հուշահամալիրում բացվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որի հեղինակներն են ճարտարապետներ Սաշուր Քալաշյանն ու Լյուդմիլա Մկրտչյանը, քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը։ Թանգարան-ինստիտուտը գիտահետազոտական կենտրոն է՝ ՀՀ ԳԱԱ համակարգում:
fun-fact3
1996 թվականից Հուշապատի հետնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների գերեզմաններից վերցված հողով լի սափորները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության:"
location

Եղանակ - Երևան

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Տեսարժան վայրեր

մոտ Ծիծեռնակաբերդ Հուշահամալիր

66869c490fab9_Գյումրիիի.png

Գյումրի

3 Կմ

66d9cc5d3b7f3_ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ.png

Արարատ Կոնյակի Գործարան

3 Կմ

66f92f1d6403b-eb.png

Էրեբունի Ամրոց

4 Կմ

668d014a3d210_կարապ2.png

Կարապի Լիճ

4 Կմ

Ծիծեռնակաբերդ Հուշահամալիր -ն Հայաստանի քարտեզի վրա

one-ik

Կապ

Կապ