Հայաստանի տեսարժան վայրերը Լոռի
Օձի Պորտ
- ՄարզԼոռի
- Հեռավորությունը Երևանից168.2 կմ
- ՏեսակՀուշարձան/Հուշահամալիր
Լոռի
Վայրի մասին
Հետաքրքիր
Փաստեր՝ Օձի Պորտ
-
Ավանդության համաձայն, գյուղում կար մի դպրոց, որտեղ կաթողիկոս Հովհան Օձնեցին կրթում էր իր 7 աշակերտներին: Հանկարծ լեռան լանջին հայտնվում է մի վիշապ եւ նրա արձակած ձայներից շրջակայքը քարանում է: Հովհանն իր աշակերտներից յուրաքանչյուրին ուղարկում է պարզելու տեղի ունեցածը, սակայն նրա 7 աշակերտներից ոչ մեկը չի վերադառնում՝ հայտնվելով վիշապի երախում: Հովհանն ինքն է դուրս գալիս դպրոցից փնտրելու իր աշակերտներին, փոխարենը տեսնում է հսկա վիշապին, որը պատրաստվում էր ընդունել իր հաջորդ զոհին: Հովհան Օձնեցին գավազանով խփում է վիշապի գլխին ու ասում. «Քա՛ր դառնաս, աղբյուր բխի քո սրտից՝ հիվանդի համար դե՛ղ դառնաս»: Սուրբ իմաստունի ասածն իսկույն կատարվում է եւ վիշապը քարանում է, ու նրանից սկսում է ջուր հոսել։
Եղանակ՝ Լոռի
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Օձի պորտ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Օձի Պորտ
Հաճախ տրվող հարցեր
Որտե՞ղ է գտնվում «Օձի պորտ» բնական հուշարձանը։
«Օձի պորտ» բնական հուշարձանը գտնվում է Լոռու մարզի Արդվի գյուղի արևելյան հատվածում։ 2008 թվականից այն ներառված է բնության պետական հուշարձանների ցանկում։
Ինչպիսի՞ն է «Օձի պորտը»։
Այն ժայռի մեջ առանձնացող հսկա քարե օձ է, որի միջնամասից սառնորակ ջուր է հոսում՝ գոյացնելով փոքրիկ աղբյուր։
Ի՞նչ ավանդություն է կապված «Օձի պորտի» հետ։
Ըստ ավանդության՝ գյուղի դպրոցում կաթողիկոս Հովհան Օձնեցին կրթում էր իր 7 աշակերտներին, երբ լեռան լանջին հայտնվեց վիշապ, որի ձայներից շրջակայքը քարացավ, և Հովհանի ուղարկած աշակերտներից ոչ մեկը չվերադարձավ՝ հայտնվելով վիշապի երախում։ Հովհանն ինքը դուրս եկավ, գավազանով խփեց վիշապի գլխին և ասաց. «Քա՛ր դառնաս, աղբյուր բխի քո սրտից՝ հիվանդի համար դե՛ղ դառնաս»։ Սուրբ իմաստունի խոսքն իսկույն կատարվեց՝ վիշապը քարացավ, և նրանից ջուր սկսեց հոսել։
Լոռի
Պլանավորեք այցելությունը
Odzi port, Ардви, Армения
Լոռի
Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Օձի Պորտ
ONE WAY TOUR
Ամրագրել անհատական տուր
Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։