Հայաստանի տեսարժան վայրերը Արարատ

Պարույր Սևակի տուն-թանգարան

  • ՄարզԱրարատ
  • Հեռավորությունը Երևանից90.6 կմ
  • ՏեսակԹանգարան

Արարատ

Վայրի մասին

Մեծն գրող Պարույր Սեւակի տուն-թանգարանը բացվել է 1981թվականին իր մահվան 10-րդ տարելիցի օրը՝ հունիսի 17-ին։ Թանգարանը գտնվում է իր ծննդավայր Զանգակատուն գյուղում։ Թանգարանի ճարտարապետը Ջիմ Թորոսյանն է, եւ ըստ նրա նախագծի, թանգարանը պետք է ունենար մի քանի ցուցասրահներ, միջոցառումների համար նախատեսված նախասրահ, թանգարանին կից մատուռ-զանգակատուն եւ ամֆիթատրոն, սակայն ամբողջական կառուցումը կիսատ է մնացել։ Թանգարանը կառուցում են Սեւակի առանձնատանը կից, քանի որ բանաստեղծի ծնողները ողջ էին եւ ապրում էին նրա տանը։ Թանգարանի մաս են կազմում Պ. Սեւակի տնկած ընդարձակ այգին ու հայրական տունը։ Թանգարանում պահվում է ավելի քան 1982 առարկա է, որից 880-ը գիտաօժանդակ են։ Ներառված են հետեւյալ բաժինները՝ փաստաթղթային, ֆոտո-ֆոնդ եւ կենցաղային։ Ցուցասրահի կարեւոր բաղադրիչն է նկարիչ Սարգիս Մուրադյանի պատկերած որմնակարը՝ նվիրված մեծն բանաստեղծի կյանքի ու ստեղծագործության կարեւոր շրջափուլերին։ 2015 թվականի մարտին բացվել է տուն-թանգարանի նոր մասնաշենքը, որն ունի զանգակատան տեսք։ Այն իրենից ներկայացնում է տուն-թանգարանի վարչական մասը, գրապահոցը եւ ընդունելությունների սրահը։

Հետաքրքիր

Փաստեր՝ Պարույր Սևակի տուն-թանգարան

  1. Տուն-թանգարանի շենքն ընգրկված է Հայաստանի հանրապետական նշանակություն ունեցող հուշարձանների ցանկում։

  2. Թանգարանում հաճախ կազմակերպվում են սեւակյան պոեզիայի օրեր, ընթերցումներ, պոեզիայի ձայնագրություններ՝ հենց բանաստեղծի ընթերցմամբ.

  3. Ցուցասրահում ներկայացված են իրեր գրողի անձնական արխիվից, այդ թվում՝ գրասեղան, գրամեքենա, գրիչներ, գրքեր, վկայականներ, ձեռագրեր, լուսանկարներ, թախտ, ռոյալ, սպասքապահարան եւ այլն։

  4. Ցուցասրահի մի անկյունում ճշգրտությամբ վերարտադրված է Պ. Սեւակի երեւանյան բնակարանի աշխատասենյակը՝ բնօրինակ կահույքով ու ցուցա­նմուշնե­րով։

Եղանակ՝ Արարատ

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: ԴեպիՊարույր Սևակի տուն-թանգարան տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Պարույր Սևակի տուն-թանգարան

Հաճախ տրվող հարցեր

Որտե՞ղ է գտնվում Պարույր Սևակի տուն-թանգարանը, և ե՞րբ է այն բացվել։

Տուն-թանգարանը գտնվում է Պարույր Սևակի ծննդավայր Զանգակատուն գյուղում։ Այն բացվել է 1981 թվականի հունիսի 17-ին՝ գրողի մահվան 10-րդ տարելիցի օրը։

Ո՞վ է նախագծել Պարույր Սևակի տուն-թանգարանը, և ի՞նչ է այն ներառում։

Թանգարանի ճարտարապետը Ջիմ Թորոսյանն է, որի նախագծով նախատեսված էին մի քանի ցուցասրահ, միջոցառումների նախասրահ, մատուռ-զանգակատուն և ամֆիթատրոն, սակայն ամբողջական կառուցումը կիսատ է մնացել։ Թանգարանը կառուցվել է Սևակի առանձնատանը կից, քանի որ բանաստեղծի ծնողները դեռ ապրում էին այնտեղ։ Թանգարանի մաս են կազմում հայրական տունն ու Սևակի տնկած ընդարձակ այգին։ 2015 թվականի մարտին բացվել է զանգակատան տեսք ունեցող նոր մասնաշենքը, որտեղ գտնվում են վարչական մասը, գրապահոցը և ընդունելությունների սրահը։

Ի՞նչ կարելի է տեսնել Պարույր Սևակի տուն-թանգարանում։

Թանգարանում պահվում է ավելի քան 1982 առարկա, որից 880-ը գիտաօժանդակ են, իսկ ֆոնդը բաժանված է փաստաթղթային, լուսանկարների և կենցաղային բաժինների։ Ցուցասրահում ներկայացված են գրողի գրասեղանը, գրամեքենան, գրիչները, գրքերը, ձեռագրերը, լուսանկարները, թախտը, ռոյալը, իսկ մի անկյունում ճշգրտությամբ վերարտադրված է նրա երևանյան բնակարանի աշխատասենյակը՝ բնօրինակ կահույքով։ Ցուցասրահի կարևոր մասն է նկարիչ Սարգիս Մուրադյանի որմնանկարը՝ նվիրված բանաստեղծի կյանքի ու ստեղծագործության կարևոր շրջափուլերին։

Ի՞նչ միջոցառումներ են անցկացվում Պարույր Սևակի տուն-թանգարանում։

Թանգարանում հաճախ կազմակերպվում են սևակյան պոեզիայի օրեր և ընթերցումներ, հնչում են պոեզիայի ձայնագրություններ, այդ թվում՝ հենց բանաստեղծի ընթերցմամբ։ Տուն-թանգարանի շենքն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության հանրապետական նշանակության հուշարձանների ցանկում։

Արարատ

Պլանավորեք այցելությունը

Հասցե

Paruyr Sevak House-Museum, Зангакатун, Армения

Արարատ

Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Պարույր Սևակի տուն-թանգարան

ONE WAY TOUR

Ամրագրել անհատական տուր

Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։

Պարույր Սևակի տուն-թանգարան, Հայաստան
1 / 3 · Պարույր Սևակի տուն-թանգարան