“Մեծամոր” պատմահնագիտական արգելոց-թանգարանը բացվել է 1968թ.: Այստեղ հավաքվել և ցուցադրվել են հուշարձանից պեղված 27 000-ից ավել առարկաներ: Առաջին հարկում ցուցադրվում են ամրոցում և դամբարանադաշտում հայտնաբերված նյութերը, որոնք վերաբերում են վաղ բրոնզի դարից մինչև ուշ միջնադարին: Երկրորդ հարկում ներկայացված են հնագույն Մեծամորի արհեստներն ու ծեսերը: Նկուղային հարկում գտնվում է հատուկ զետեղարանը, որտեղ ներկայացված են Վանի թագավորության շրջանի ոսկե, արծաթե, կիսաթանկարժեք քարերից, մածուկից պատրաստված եզակի մշակութային արժեքներ:
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարան անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարանի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարան տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Թանգարանի տարածքից պեղված նյութերը վկայում են, որ բրոնզի դարաշրջանում (մ.թ.ա. IV-II դդ․) Մեծամորը մշակութային ծաղկուն կենտրոն էր։ Բավականին լավ պահպանվել է պղնձաձուլարանի ամբողջ համակարգը՝ հնոցներն ու հալոցը, որոնք կառուցվել են ժայռերի մեջ։ Գիտնականները պարզել են, որ Մեծամորը եղել է խոշոր բնակատեղի, որը զբաղեցրել է 10․5 հա տարածք, ունեցել է կիկլոպյան պարսպով շրջապատված միջնաբերդ և զիկուրատ՝ «աստղադիտարան»։
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ
31 կմ
ՍՈՒՐԲ ԳԱՅԱՆԵ ԵԿԵՂԵՑԻ
30 կմ
ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵ ԵԿԵՂԵՑԻ
27 կմ