ՄԱՍՏԱՐԱՅԻ ՍԲ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻ
Մարզ
Արագածոտն
Հեռավորությունը Երևանից
41 Կմ
Տեսակ
Վանք/եկեղեցի
Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցին վաղ միջնադարյան Հայաստանի ինքնատիպ և ամենակատարյալ եկեղեցական կառույցներից է: Ունի քառախորան, գմբեթավոր տիպի հորինվածք: Միջնադարում եկեղեցին շրջապատված է եղել պարսպով: Ըստ շինության հարավային և արևմտյան ճակատների արձանագրությունների՝ VII դ. կառուցել է Գրիգորաս վանականը: Մաստարայի Ս. Հովհաննես եկեղեցին աչքի է ընկնում ներսի տարածության միասնությամբ և ընդարձակությամբ, ծավալների ներդաշնակությամբ, ողջ կերպարի վեհությամբ: Համաձայն միջնադարյան ճարտարապետության կանոններին, եկեղեցու պատերը գրեթե զրկված են որևէ հարդարանքից։
Հետաքրքիր
Փաստեր՝ ՄԱՍՏԱՐԱՅԻ ՍԲ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻ
Փաստեր
Եղանակ - Արագածոտն
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Սբ. Հովհաննես եկեղեցի տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
ՄԱՍՏԱՐԱՅԻ ՍԲ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻ -ն Հայաստանի քարտեզի վրա