Հայաստանի տեսարժան վայրերը Կոտայք

Կեչառիս վանական համալիր

  • ՄարզԿոտայք
  • Հեռավորությունը Երևանից57 կմ
  • ՏեսակՎանք/եկեղեցի

Կոտայք

Վայրի մասին

Կեչառիս վանական համալիրը գտնվում է Ծաղկաձոր քաղաքում: Այս հոյակապ համալիրն ընդգրկում է չորս եկեղեցի, գավիթ, մատուռներ եւ շուրջ երեք տասնյակ խաչքարեր (11-17-րդ դարեր): Վանական համալիրը ձեւավորվել ու ամբողջացել է 11-13-րդ դարերում` Պահլավունի եւ Պռոշյան (Խաղբակյան) իշխանների ջանքերով։ Վանքի գլխավոր Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին 1003 թվականին։ Եկեղեցին ունի երկու մուտք` արեւմտյան ու հարավային: Հարավային շքամուտքն ունի առանձնակի ճոխություն: Եկեղեցին ամբողջությամբ կառուցված է սեւ, սրբատաշ քարից, ներսից անսյուն է: Գլխավոր եկեղեցուց հարավ ընկած Սբ. Նշան փոքրիկ եկեղեցին, ամենայն հավանականությամբ, նույնպես կառուցել է Գրիգոր Մագիստրոսը` 1051 թվականին: 1203-1214 թվականներին Վեցիկ ճարտարապետը՝ իշխան Վասակ Խաղբակյանի աջակցությամբ, կառուցում է Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցին։ Այս երեք եկեղեցիներից 120 մ հեռավորության վրա է գտնվում Սբ. Հարություն եզակի հատակագծային հորինվածքով եկեղեցին՝ կառուցված 1220 թվականին։ Համալիրի կարեւոր կառույցներից է Վեցիկ ճարտարապետի 13-րդ դարի մահարձան-խաչքարը, որը կերտել են նրա ճարտարապետ եղբայրներ Պետրոսը, Հովհաննեսը եւ Ազարիան: Վանքը դարերի ընթացքում բազմիցս ավերվել ու վերանորոգվել է:

Հետաքրքիր

Փաստեր՝ Կեչառիս վանական համալիր

  1. Կեչառիս վանական համալիրը միջնադարյան Հայաստանի մշակութային, գիտա-կրթական եւ եկեղեցական նշանավոր կենտրոններից էր, որտեղ ապրել ու ստեղծագործել են շնորհաշատ քաղաքական գործիչ եւ փիլիսոփա Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Վասակ Խաղբակյան իշխանը, նշանավոր ճարտարապետ Վեցիկը, վանքի միաբան, բանաստեղծ Խաչատուր Կեչառեցին եւ ուրիշներ:

  2. Կեչառիսը եղել է նաեւ գրչության կարեւոր կենտրոն, որի շնորհիվ պահպանվել ու մեզ են հասել այստեղ գրված ու ընդօրինակված հայերեն մի քանի տասնյակ ձեռագրեր:

  3. Կեչառիսում են թաղված սելջուկների դեմ մղված ճակատամարտում զոհված Ապիրատյան Գրիգոր իշխանը (1099 թ.), Մեծ իշխան Պռոշը (1284 թ.) եւ այլք:

Եղանակ՝ Կոտայք

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Կեչառիս վանական համալիր տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Կոտայք

Պլանավորեք այցելությունը

Հասցե

Kecharis Monastery, Tsaghkadzor, Kotayk Province, Armenia

Կոտայք

Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Կեչառիս վանական համալիր

ONE WAY TOUR

Ամրագրել անհատական տուր

Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։

Կեչառիս վանական համալիր
1 / 3 · Կեչառիս վանական համալիր