Հովհաննավանքը գտնվում է կտրուկ կիրճի բերանին: Իր չափերի և բարդ ճարտարապետական հորինվածքի շնորհիվ այն համարվում է միջնադարյան եզակի պատմական հուշարձաններից մեկը։ Վանքը հիմնադրել է Սբ. Գրիգոր Լուսավորիչը և հենց այստեղ հողին հանձնել Հովհաննես Մկրտչի մասունքները, ինչն էլ հիմք է հանդիսացել վանքը անվանել Հովհաննավանք: Վանական համալիրի ամենավաղ կառույցը Սուրբ Կարապետ եկեղեցին է: Վանական համալիրի յուրահատկություններից մեկն այն է, որ գլխավոր եկեղեցու շուրջ սովորականից շատ կառույցներ են տեղակայված: Վանքի պատերին կարելի է տեսնել զարդաքանդակներ և արձանագրություններ:
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Հովհաննավանք անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Հովհաննավանքի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Հովհաննավանք տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Վանքի ամենահին շենքը Սուրբ Կարապետ բազիլիկ տիպի եկեղեցին է, որը կառուցվել է Գրիգոր Լուսավորչի կողմից IV դարի սկզբին: Այս եկեղեցու փայտե տանիքը 554 թվականին փոխարինվեց քարե տանիքով, և ամբողջովին վերականգնվեց 1652-1734 թվականներին: Ըստ տարբեր աղբյուրների վանքը հիշատակվում է բազում անվանումներով ՝ Ամատունի Սուրբ Կարապետ, Անավանք վանք, Սուրբ Հովհաննես վանք, Հանավանք և այլն:
Համալիրի գլխավոր եկեղեցին` Սուրբ Կարապետը (Սուրբ Մկրտիչը), կառուցվել է իշխան Վաչե Վաչուտյանի կողմից 1216-1221 թթ։ Հոյակերտ շենքը գտնվում է անմիջապես ժայռոտ պռունկին, որտեղից բացվում է Քասախի կիրճի շքեղ տեսարան: Եկեղեցին ներքուստ խաչաձև է և այդ տեսքն ստացել է շինության չորս անկյուններում տեղադրված կրկնահարկ ավանդատների շնորհիվ։
Վանքում գործում էին տարբեր ուսումնական հաստատություններ, միջնակարգ դպրոց, որտեղ դասավանդվում էին փիլիսոփայություն, երաժշտություն, բանասիրություն: Հովհաննավանքում գործել են տասնյակ գրիչներ, որոնք ընդօրինակել են բազմաթիվ ձեռագրեր։ Այդ ձեռագրերից մեր օրերն են հասել ու այժմ Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում են մոտ 20 ձեռագրեր։
ՄՈՒՂՆՈՒ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ
3.4 կմ
ՍԱՂՄՈՍԱՎԱՆՔ
8.3 կմ
ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ (ՏԱՌԵՐԻ ՊՈՒՐԱԿ)
9.2 կմ