Գառնու Կիրճ Քարերի Սիմֆոնի
Մարզ
Կոտայք
Հեռավորությունը Երևանից
27.5 Կմ
Տեսակ
Հուշարձան/Հուշահամալիր
Քարերի սիմֆոնիան կամ «Բազալտե երգեհոնը», բնական հուշարձան է, որը գտնվում է Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։ Ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում։ Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում: Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք` «Բազալտե երգեհոն»: Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով:
Հետաքրքիր
Փաստեր՝ Գառնու Կիրճ Քարերի Սիմֆոնի
Փաստեր
Եղանակ - Կոտայք
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Գառնու կիրճ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Գառնու Կիրճ Քարերի Սիմֆոնի -ն Հայաստանի քարտեզի վրա