Եղեգիսի հրեական գերեզմանատունը գտնվում է համանուն գյուղում: Այն պատկանում է 13-14-րդ դարերում Եղեգիսում բնակվող հրեական համայնքին։ Արձանագրություններում առկա են ավանդական հրեական հուղարկավորության ժամանակ գործածվող լեզվական իրողություններ, էթնիկ կրոնական բովանդակություն ունեցող, աստվածաշնչյան թեմաներով բանաստեղծություններ, ինչպես նաև Թալմուդից փոխառած արտահայտություններ։ Ննջեցյալներից ոմանց անունները լայն տարածում ունեին իրանաբնակ հրեաների մեջ, որն էլ վկայում է այն մասին, որ Եղեգիս գյուղում ապրող հրեական համայնքը հավանաբար ունի իրանական ծագում։
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Եղեգիսի հրեական գերեզմանատուն անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Եղեգիսի հրեական գերեզմանատան աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Եղեգիսի հրեական գերեզմանատուն տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Տարածքում կան շատ հին տապանաքարեր, որոնք թվագրված չեն։ Ամենահին տապանաքարը թվագրվել է մ.թ. 1266 թվականով, իսկ ամենավերջինը` մ.թ. 1346։ Այսպիսով, գերեզմանատունն առնվազն ութսուն տարի շարունակ օգտագործվել է։ Ինչպես Եղեգիս գյուղի հրեաների ծագումն է առեղծվածային, այնպես էլ այս համայնքների անհետացման հանգամանքները։
Գերեզմանատունը հայտնաբերվել է խորհրդային տարիներին: Անկախության տարիներին այն արդեն դարձրել են մշակութային վայր: Ներկայում յուրքանչյուր շաբաթ Իսրայելից հրեա զբոսաշրջիկներ են գալիս, քարեր դնում դամբարանների վրա: Աշխարհում ոչ մի երկիր, Հայաստանից բացի, չի պահպանել հրեական միջնադարյան գերեզման:
Ե՛վ Օրբելյանների, և՛ հրեական գերեզմանատան քարերն ունեն նույն երկրաբանական առանձնահատկությունները և հավանաբար բերված են նույն քարհանքից։ Երկու գերեզմանատների քարերն էլ տաշվել են նույն արհեստանոցում և նույն արհեստավորների կողմից։
ՍՄԲԱՏԱԲԵՐԴ
11 կմ
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
21 կմ
ԱՐԵՆԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ
31 կմ