ԱՐՏԱՎԱԶԻԿ ԵԿԵՂԵՑԻ

  • 66eac7a8effa5_qaro9.png
location

Մարզ

Արագածոտն

location

Հեռավորությունը Երևանից

36 Կմ

location

Տեսակ

Վանք/եկեղեցի

Արտավազիկ եկեղեցին (7-րդ դար) գտնվում է Բյուրական գյուղի մոտակայքում: Կարմիր և սև տուֆից կառուցված եկեղեցին խաչաձև գմբեթավոր շինություն է և պատկանում է միախորան փոքր եկեղեցիների տիպին: 13-րդ դարում եկեղեցու արևմտյան մուտքի վերևում նրբագեղ զանգակատուն է ավելացվել: Դռների և պատուհանների բացվածքները, ինչպես նաև եկեղեցու անկյունային մասերը շարված են սրբատաշ քարերով, իսկ պատերի քարերը ավելի կոպիտ մշակում ունեն: Դժբախտաբար, եկեղեցին գրեթե ամբողջությամբ ավերվեց 1840-ին ջրհեղեղի պատճառով: Այսօր կանգուն են երբեմնի հոյակապ կառույցի միայն ավերակները:

Հետաքրքիր

Փաստեր՝ ԱՐՏԱՎԱԶԻԿ ԵԿԵՂԵՑԻ

Vanik
fact

Փաստեր

fun-fact 1
Ըստ պահպանված արձանագրության եկեղեցին կոչվել է Արտավազիկ նրա կառուցող` Արտավազդի պատվին: Այսօր եկեղեցին խոնարհված է: Գավիթը և գմբեթը ավերված են:
location

Եղանակ - Արագածոտն

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Արտավազիկ եկեղեցի տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Տեսարժան վայրեր

մոտ ԱՐՏԱՎԱԶԻԿ ԵԿԵՂԵՑԻ

6687b41496603_Բյուր1.png

Բյուրական Աստղադիտարան

3 Կմ

66eac4a8e5c34_dambaran3.png

ԱՂՁՔԻ ԴԱՄԲԱՐԱՆ

10 Կմ

66892f3b2633f_տեղեր2.png

Տեղեր Վանք

12 Կմ

66e3f5eb32676_tsiranavor2 (1).png

ԾԻՐԱՆԱՎՈՐ

15 Կմ

ԱՐՏԱՎԱԶԻԿ ԵԿԵՂԵՑԻ -ն Հայաստանի քարտեզի վրա

one-ik one-ik

Կապ

Կապ