Սկիզբ | : | 13.06.19 22:00 |
Ավարտ | : | 16.09.18 23:00 |
Գինը՝ | 38.000AMD |
Ուղևորվում ենք Վրաստան մեր հանգիստը անմոռանալի կերպով անցկացնելու Իմերեթյան և Մեգրելյան չքնաղ բնության գրկում:
Եվ այսպես:
Օր 1:
1. Մեկնում Երևանից
2. Սաթափլիա արգելոց
3. Զբոսանք Քութայիսում
4. Բագրատի տաճար
Երևանից շարժվում ենք վաղ առավոտյան և անմիջապես ուղևորվում դեպի Քութայիսից մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող Սաթափլիա արգելոց, որտեղ կլինենք ստալակտիտներով հարուստ կարստային քարանձավում, կտեսնենք դինոզավրերի պահպանված ոտնահետքեր և Սաթափլիա լեռան վրա կառուցված ապակե դիտահարթակից կզմայլվենք Իմերեթյան գեղեցիկ տեսարաններով:
Երեկոյան կունենանք հաճելի զբոսանք Քութայիսի պատմական կենտրոնում և կայցելենք Ծվանեկվավիլա կամ Կանաչ Ծաղկի եկեղեցի, կլինենք Բագրատի տաճարում, որտեղից կհիանանք քաղաքի համայնապատկերով, և ճոպանուղով կհատենք Ռիոնի գետը:
Օր 2:
1. Պրոմեթևսի կարստային քարանձավ
2. Նավարկություն Մարտվիլի կիրճում
3. Օկացե կիրճ
4. Կինչխա ջրվեժ
5. Վերադարձ Քութայիս
Հաջորդ օրը առավոտյան կուղևորվենք դեպի Պրոմեթևսի քարանձավ, որտեղ տանող ճանապարհն անցնում է առողջարաններով հայտնի Ցխալտուբո քաղաքով: Պրոմեթևսի կարստային քարանձավը տարածաշրջանի խոշոր քարանձավներից է, երկարությունը` 11 կմ, որից միայն 1060 մ. հատվածն է բաց հյուրերի համար, իսկ մաքսիմալ բարձրությունը հասնում է 21 մետրի: Քարանձավը հարուստ է քարե զանազան հրաշագեղ գոյացություններով, ինչպես նաև ստորգետնյա լճակներով և գետով, որում էլ, հնարավորության դեպքում, կնավարկենք:
Մեր հաջորդ նպատակակետը կլինի զարմանալիորեն գեղեցիկ Մարտվիլիի կիրճը, որը գտնվում է Աբաշա գետի վրա, պատմական Մեգրելիա շրջանի Գաչեդիլի գյուղի մոտ: Ժայռախորշերով ու ջրվեժներով առատ այս չքնաղ կիրճը առանձնակի գեղեցիկ է դառնում կանաչի ու կապույտի գունային հնչեղ համադրությունից: Սա մի վայր է, որտեղ կկարողանաք վայելել փրփրադեզ ու շառաչող ջրվեժներն ու ժայռերից կախված գեղեցիկ լիանաները: Գետի թափանցիկ, փիրուզագույն ջուրը սառն է նույնիսկ ամառվա տապին, ինչի շնորհիվ էլ կիրճի այս հատվածը հարյուրամյակներ շարունակ ծառայել է Մեգրելիայում իշխող Դադիանի ընտանիքի անդամներին որպես ամառային բաղնիք: Գետի հանդարտ ջրերում նավարկելուց ու կիրճի գողտրիկ տեսարաններով զմայլվելուց հետո կշարունակենք մեր ճանապարհը դեպի Օկացե կիրճ:
Այստեղ ժայռի երկայնքով կառուցված դիտահարթակներից կիրճի ողջ գեղեցկությունը վայելելուց հետո ամենագնացներով կուղևորվենք դեպի համանուն գետի վրա գտնվող վեհաշուք Կինչխա ջրվեժ:
Ժամանակի առկայության դեպքում կլինենք նաև միջնադարյան վրաց հոգևոր և գիտակրթական կենտրոններից մեկում` Գելաթի վանահամալիրում:
Օր 3:
1. Մեկնում Քութայիսից
2. Գելաթի վանահամալիր
3. Զեստաֆոնի
4. Խաշուրի
5. Վերադարձ Երևան
Մեր ճանապարհորդության երրորդ օրը վաղ առավոտյան կշարժվենք Քութայիսից և ուղղությունը կվերցնենք դեպի հյուսիս՝ քանդակներով և որմնանկարներով հարուստ Նիկործմինդա վանահամալիր: Վերջինս կառուցվել է 11-րդ դարասկզբին վրաց Բագրատ III թագավորի գահակալության ժամանակ: Դեպի վանք տանող ճանապարհն անցնում է իր կենսաբազմազանությամբ հայտնի գեղատեսիլ Շաորի ջրամբարի մոտով:
Վերադարձի ճամփան կանցնի Զեստաֆոնի և Խաշուրի քաղաքներով, որտեղից ցանկության դեպքում կկարողանաք գնել կավե տարբեր ձեռագործ աշխատանքներ և ցանցաճոճեր:
Արժեքում ներառված չեն մուտքավճարները և նավարկության արժեքը, որոնք միասին կազմում են 85 լարի:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառանյություն
2․ տրանսպորտի ծառայություն
3․ գիշերակաց հյուրանոցում
4․ նախաճաշ
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հ.Գ. Չմոռանաք ստուգել անձնագրի ելքի կնիքի առկայությունը:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ