Սկիզբ | : | 25.07.21 08:00 |
Ավարտ | : | 25.07.21 20:00 |
Գինը՝ | 5.000AMD |
Բացառիկ տուրի շրջանակներում այս անգամ բացահայտելու ենք Արագածոտնի հրաշալիքները: Մեր առաջին կանգառը կլինի անկրկնելի Եղիպատրուշում, որտեղ նախատեսվում է հյուրընկալություն գյուղական տներում: Տուրի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու ավանդական կուտապի պատրաստման գործընթացին, որը յուրահատուկ համ ունեցող կարտոֆիլի կարկանդակ է:
Ճանապարհը շարունակելով՝ կհասնենք Պողոս-Պետրոս եկեղեցի, որը 1967թ. Ապարանի ջրամբարի կառուցման արդյունքում մնացել է ջրերի գերության մեջ։
Վերջին կանգառը կլինի Սբ. Աստվածընկալ եկեղեցում, որտեղ նախատեսվում է փոքրիկ քայլարշավ՝ մոտ 2 կմ: Այս հրաշք եկեղեցու աջ կողմում գահավեժ ժայռեր են, ձախում՝ ձորակներով կտրտված, մինչև Քասախ գետը իջնող թեք լեռնալանջեր, ներքևում՝ ձորը, որտեղով հոսում է Քասախ գետը, գետի ձախ ափին, եռանկյունաձև բարձունքի վրա՝ միջնադարյան բերդը։
Հ.Գ. Քայլարշավի ընդհանուր երկարությունը մոտավորապես 7 կմ է. մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմար հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ունենալ մեկ օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր:
Հ.Հ.Գ. Արժեքի մեջ ներառված չեն կուտապի պատրաստումը և հյուրասիրությունը՝ 2000 դրամ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ