Սկիզբ | : | 10.06.23 07:00 |
Ավարտ | : | 10.06.23 21:00 |
Գինը՝ | 8.000AMD |
11.000AMD (անգլախոս կամ ռուսախոս մասնակիցների համար) |
Դե՜ ինչ, ժամանակն է վերադառնալու մոռացված ավանդույթներին, ազգային երգ ու պարին և փառատոնային տրամադրությանը:
Այս անգամ կուղևորվենք տեսնելու Սյունյաց աշխարհի զարդ Տաթևի վանքը, որն 9-րդ դարի պատմական հուշարձան է:
Հայ ճարտարապետության բացառիկ այս նմուշը համարվում է հնագույն հոգևոր կենտրոններից մեկը:
Տաթևի վանքը տեսնելուց հետո կայցելենք Խոտ բնակավայր, որտեղ էլ հենց տեղի է ունենալու «Ոչխարների խուզման փառատոն»-ը:
Փառատոնի շրջանակներում հնարավորություն կունենանք մասնակցելու ոչխարների խուզման մրցույթին, ցուցահանդես-տոնավաճառին,
աուկցիոն վաճառքին, համերգային ծրագրին, ինչպես նաև կծանոթանանք «բրդից մինչև կարպետ» ստանալու գործընթացին:
Տարածքում գործելու են սննդի տաղավարներ և երեխաների համար նախատեսված խաղահրապարակ:
Հ.Գ. «Տաթևեր» ճոպանուղու միակողմանի տոմսն արժե 5500 դրամ, երկկողմանին՝ 7000 դրամ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ