wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՆԺԴԵՀԻ ԳԵՐԵԶՄԱՆ

      Սկիզբ:24.04.24 08:00
      Ավարտ:24.04.24 21:00
      Գինը՝8.000AMD
      11.500AMD (անգլախոս կամ ռուսախոս զբոսավարի դեպքում)
      ՆԿԱՐԱԳԻՐ

      Այս հատուկ տուրի շրջանակներում կուղևորվենք Վերնաշեն գյուղ, որտեղից կսկսենք մեր ուխտագնացությունը դեպի Սպիտակավորի վանք՝ Գարեգին Նժդեհի գերեզման։ Քառակողմ անդնդախոր կիրճերով շրջապատված վանական համալիրի շենքերը կառուցված են սպիտակավուն ֆելզիտից, որը պատճառ է դարձել այն կոչելու «Սպիտակավոր»։ Եկեղեցու տարածքում է գտնվում ազգային հերոս, գաղափարական առաջնորդ, հայ մեծ զորավար ու քաղաքական գործիչ, սպարապետ Գարեգին Նժդեհի գերեզմանը, սա է պատճառը, որ եկեղեցին հայտնի է նաև որպես «Նժդեհյան ուխտատեղի»։

      1989 թ. տեղադրվել են բազալտե տապանաքարն ու կարմիր տուֆե խաչքարը, որի վրա գրված է․

      «Սեփական ուժերով ինքնապաշտպանվելու անընդունակ ժողովուրդները պատժվում են մահվամբ»,

      իսկ ներքևում, ինչպես Նժդեհն էր ցանկացել, ավելացված է․

      «Այստեղ հանգչում է Նա, որ գործեց իբրև կենդանի սուր»։

       

      Սպիտակավորից ոտքով կբարձրանանք Պռոշ իշխանի բերդ (Պռոշաբերդ կամ Բոլորաբերդ): Բերդը 13-րդ

      դարի կառույց է և այնտեղ հասնելու համար պահանջվում է կտրուկ վերելքի հաղթահարում:

      Բերդը եղել է իշխանանիստ, պահպանվել են պարիսպն ու բուրգերը, Պռոշյան իշխանների պալատը և բերդի մյուս շինությունները ավերվել են:

       

      Հ.Գ. Խնդրում ենք հաշվի առնել, որ մեզ սպասվում է մոտ 16 կմ երկարությամբ, միջին բարդության քայլարշավ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել քայլարշավային կոշիկներով, հարմար հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ունենալ տաք վերնահագուստ, մեկ օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր։

      ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

      1․ գիդի ծառայություն

      2․ տրանսպորտի ծառայություն

      Սպիտակավոր Պռոշաբերդ Վերելք Պռոշաբերդ

      Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա

      Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:

      Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝

      ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:

      Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:

      ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

      ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
      • Սինոփսիս
        SYNOPSYS
        Ծրագրային ապահովման ընկերություն
      • varks.am
        Varks.am
        Վարկային կազմակերպություն
      • GMP
        G M P
        Դեղագործական ընկերություն
      • Ռոսգոսստրախ Արմենիա
        Ռոսգոսստրախ Արմենիա
        Ապահովագրական ընկերություն
      • Գերմանիայի դեսպանություն
        Դեսպանատուն
      • Mothercare
        Մանկական հագուստի խանութ
      • ՎիվաՍել-ՄՏՍ
        Կապի օպերատոր
      • ԱԿԲԱ
        Բանկ
      • Կամուրջ
        Վարկային կազմակերպություն
      • Հնդկաստանի դեսպանատուն
        Դեսպանատուն
      • Ginosi Apartels
        Ապարտելների ցանց
      • Save the Children
        Բարեգործական կազմակերպություն
      • Թերլեմեզյան
        Գեղարվեստի քոլեջ
      • ԱՄՆ-ի դեսպանատուն
        Դեսպանատուն
      • ՎՏԲ
        Բանկ
      • Թիմ Տելեկոմ Արմենիա
        Կապի օպերատոր
      • Արաբկիր
        Բժշկական համալիր
      ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ