Սկիզբ | : | 31.01.21 10:00 |
Ավարտ | : | 31.01.21 19:00 |
Գինը՝ | 4.500AMD |
Սևան քաղաքի Ցամաքաբերդ կոչվող թաղամասի մոտ ՝ 2,5֊3 կմ դեպի արևելք գտնվում է մի փոքրիկ մատուռ, որ տեղացիներն անվանում են ՝ «Մաշտոցներ»: Մաշտոցներ են անվանում նաև մատուռից արևելք ընկած լեռները, որոնց հարավային լանջերից մեկի վրա էլ այն տեղակայված է։ Մաշտցներ անվանումը կապված է Մաշտոց Ա. Եղիվարդեցի կաթողիկոսի հետ, ով եկել էր վերոնշյալ Սևանի կղզու հանդիպակաց լեռներում ճգնելու։ Ավանդույթն ասում է, որ մատուռի կողքով հոսող աղբյուրի ջուրն ունի բուժիչ հատկություն։ Մատուռից բացվում է տեսարան դեպի փոքր Սևանի կողմը, իսկ դիմացից երևում է Մաշտոցների լանջերին փռված խիտ անտառը։
Քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 6 կմ:
Անհրաժեշտ է լինել հարմարավետ, սպորտային կոշիկներով (փոխնորդ զույգը ցանկալի է), տաք հագուստով, վերցնել սնունդ և ջուր 1 օրվա համար:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ