Սկիզբ | : | 17.01.21 10:00 |
Ավարտ | : | 17.01.21 19:00 |
Գինը՝ | 4.500AMD |
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԹՈՒԽ ՄԱՆՈՒԿ, ՍԲ. ԱՍՏՎԱԾԸՆԿԱԼ
— Աստվածընկալի վանական համալիրը գտնվում է Քասաղ գետի կիրճի աջ ափի իջվածքում, գետի աջակողմյան եռանկյունաձև, բարձր բլրի վրա։ Տարբեր դարերում կառուցված ձեռակերտ շինությունները մի ընդհանուր միասնությամբ ձուլվել են շրջապատի բնությանը, հարազատ ու համահունչ են նրան։
— Թուխ Մանուկ մատուռը հեթանոսական սրբատեղի է եղել և, գտնվելով աղբյուրի մոտ, խորհրդանշել է ջրի պաշտամունքը։ Քրիստոնեության ընդունումից հետո դարձել է քրիստոնեական մատուռ։ Թուխ Մանուկ սրբավայրի անունն այնքան է տարածվել, որ տարեկան հազարավոր մարդիկ այցելել են մատուռ` «մուրազատու» խաչքարը տեսնելու և իրենց մուրազին հասնելու համար։ Մատուռը գտնվում է Լուսագյուղ գյուղի հյուսիս-արևելքում։
— Տուրի շրջանակներում կունենանք նաև դահուկներով սահելու հնարավորություն՝ Լուսագյուղում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, նախատեսված է մոտ 4 կմ քայլարշավ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ