wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 96 362131--

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 98 362131

      ՏՈՒՐ ԴԵՊԻ ԹԱՎՐԻԶ

      Սկիզբ:31.05.19 22:00
      Ավարտ:02.06.19 23:00
      Գինը՝29.000AMD
      ՆԿԱՐԱԳԻՐ

      Ձեզ ենք ներկայացնում ԲԱՑԱՌԻԿ ԱՌԱՋԱՐԿ`
      Ուղևորություն դեպի Իրանի արդյունաբերական և մշակութային քաղաքի համբավ ունեցող ԹԱՎՐԻԶ քաղաք, որտեղ կշրջենք քաղաքի գրեթե բոլոր ամենահայտնի տեսարժան վայրերով, ինչպես նաև կայցելենք համաշխարհային ճանաչում ունեցող, ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված ԹԱՎՐԻԶԻ ՇՈՒԿԱՆ, որտեղ կարող եք գտնել գրեթե ամեն ինչ բավականին ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ:

      Այսպիսով մեզ սպասվում է այցելություն ամենահայտնի 5 տեսարժան վայրեր, իսկ գիշերակացը կլինի Թավրիզի կենտրոնական հյուրանոցներից մեկում:
      — Էլ-Գյոլի զբոսայգի, որտեղ է գտնվում է Իրանական Ղաջարների դինաստիայի ամառային նստավայրը (այժմ վերածված հյուրանոցի ու ռեստորանի):
      — Թավրիզի խորհրդանիշ «Ալիշահի միջնաբերդ» կամ «Թավրիզի Արգը» Իրանի ամենահին պարիսպներից մեկն է և հանդիսանում է քաղաքի ամենակարևոր տեսարժան վայրերից մեկը:
      — Թավրիզի Ժամացույցի կամ Քաղաքապետարանի հրապարակը և քաղաքապետարանի շենքը: Թավրիզի քաղաքապետարանի շենքը հանդիսանում է Իրանի ազգային ժառանգություններից մեկը:
      — «Թավրիզի շուկա»- համարվում է ամենահին փակ շուկան, որը 2010 թ. ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
      — Թավրիզի կապույտ մզկիթ (պարս مسجد کبود‎ (Masjed-e Kabud)), հայտնի պատմական մզկիթ է Իրանի Թավրիզ քաղաքում: Մզկիթն ու մի քանի այլ հասարակական շինություններ կառուցվել են 1465 թվականին՝ Շահ Ջահանի հրամանով, ով ղեկավարում էր Կարա-Կոյունլուների պետությունը:
      Թավրիզի Կապույտ մզկիթն իր յուրահատուկ սալիկապատմամբ և յուրահատուկ նախշերով ու հատկապես օգտագործված լաջվարդ գույնով, հռչակված է որպես ԻՍԼԱՄԻ ՓԻՐՈՒԶԱ:

      ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

      1. տրանսպորտի ծառայություն
      2. ուղեկցորդ-գիդի ծառայություն
      3. գիշերակաց հյուրանոցում
      4. նախաճաշ

      Էլ-Գյոլի զբոսայգի Թավրիզի Ժամացույցի կամ Քաղաքապետարանի հրապարակը Էլ-Գյոլի զբոսայգի Էլ-Գյոլի զբոսայգի Ալիշահի միջնաբերդ Էլ-Գյոլի զբոսայգի Թավրիզի կապույտ մզկիթ

      Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա

      Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:

      Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝

      ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:

      Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:

      ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

      ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
      • Սինոփսիս
        SYNOPSYS
        Ծրագրային ապահովման ընկերություն
      • varks.am
        Varks.am
        Վարկային կազմակերպություն
      • GMP
        G M P
        Դեղագործական ընկերություն
      • Ռոսգոսստրախ Արմենիա
        Ռոսգոսստրախ Արմենիա
        Ապահովագրական ընկերություն
      • Գերմանիայի դեսպանություն
        Դեսպանատուն
      • Mothercare
        Մանկական հագուստի խանութ
      • ՎիվաՍել-ՄՏՍ
        Կապի օպերատոր
      • ԱԿԲԱ
        Բանկ
      • Կամուրջ
        Վարկային կազմակերպություն
      • Հնդկաստանի դեսպանատուն
        Դեսպանատուն
      • Ginosi Apartels
        Ապարտելների ցանց
      • Save the Children
        Բարեգործական կազմակերպություն
      • Թերլեմեզյան
        Գեղարվեստի քոլեջ
      • ԱՄՆ-ի դեսպանատուն
        Դեսպանատուն
      • ՎՏԲ
        Բանկ
      • Թիմ Տելեկոմ Արմենիա
        Կապի օպերատոր
      • Արաբկիր
        Բժշկական համալիր
      ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ