Սկիզբ | : | 04.02.23 10:00 |
Ավարտ | : | 04.02.23 18:00 |
Գինը՝ | 7.500AMD |
10.500AMD |
Միացի՛ր մեզ և մեզ հետ տոնի՛ր եկեղեցական ծեսերով և աղոթքներով ուղեկցվող երիտասարդների օրհնության օրը՝ Սուրբ Սարգսի տոնը:
Մատուցվող պատարագը և ժողովրդական ավանդույթները տոնակատարության անբաժան մասն են կազմում:
Տոնախմբության ամենահին և ամենանշանավոր սրբավայրերից է Ուշիի Սբ. Սարգիս վանքը, որտեղ, ըստ ավանդության, ամփոփված են Սուրբ Սարգսի մասունքները: Եկեղեցու ավագ խորանը և առաստաղը ծածկված են որմնանկարներով, իսկ բազմագույն քարերն էլ ավելի են ընդգծում շենքի գեղարվեստական արտահայտչականությունը:
Հաջորդիվ կուղևորվենք տեսնելու խաչաձև հորինվածքներով և կրկնահարկ ավանդատներով Սուրբ Մարիանե եկեղեցին: Դարչնագույն սրբատաշ տուֆից կառուցված այս եկեղեցին առանձնանում է իր վեհաշուք դիրքով:
Հ.Գ. Օրը կամփոփենք Եգանյանների գաստրո տանը, որտեղ սպասվում է գինու, չրերի, գաթայի, բաղարջի հյուրասիրություն:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
3. Էթնո Գաստրո տան հյուրասիրություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ