wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 96 362131--

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 98 362131

      ԲԵՌՆԱՏԱՐՈՎ ԴԵՊԻ ՍՊԻՏԱԿԱՎՈՐ, ՎԵՐԵԼՔ ՊՌՈՇԱԲԵՐԴ + ԽՈՐ ՎԻՐԱՊ

      Սկիզբ:04.10.20 08:00
      Ավարտ:04.10.20 19:30
      Գինը՝5.900AMD
      ՆԿԱՐԱԳԻՐ

      Այս հատուկ տուրի ընթացքում այցելելու ենք.

      1. Խոր Վիրապ

      2. Վերնաշեն գյուղ (Վայոց Ձորի մարզ)

      3. Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանք

      4. Բոլորաբերդ (կամ Պռոշաբերդ)

       

       Առաջին կանգառը կլինի Խոր Վիրապում: Այնուհետև Վերնաշեն գյուղից կսկսվի մեր Բեռնատարով արշավը դեպի Սպիտակավոր: 

      Սպիտակավոր վանքը հայկական վանքային համալիր է, որը գտնվում է Վայոց ձոր մարզի Վերնաշեն գյուղից 7 կմ հյուսիս։ Համալիրի շենքերը կառուցված են սպիտակավուն ֆելզիտից, որը պատճառ է դարձել այն կոչելու «Սպիտակավոր»։ Եկեղեցու տարածքում է գտնվում ազգային հերոս, գաղափարական առաջնորդ, հայ մեծ զորավար ու քաղաքական գործիչ, սպարապետ Գարեգին Նժդեհի գերեզմանը։ 1989 թ. տեղադրվել են բազալտե տապանաքարն ու կարմիր տուֆե խաչքարը, որի վրա գրված է․«Սեփական ուժերով ինքնապաշտպանվելու անընդունակ ժողովուրդները պատժվում են մահվամբ», իսկ ներքևում, ինչպես Նժդեհն էր ցանկացել, ավելացված է․«Այստեղ հանգչում է Նա, որ գործեց իբրև կենդանի սուր»։
      Փաստորեն, բացի իր պատմական, կառուցողական եւ գեղագիտական հատկանիշներից, եկեղեցին հայտնի է նաև որպես «Նժդեհյան ուխտատեղի»։

      Սպիտակավորից ոտքով կբարձրանանք Պռոշ իշխանի բերդ (Պռոշաբերդ կամ Բոլորաբերդ): Բերդը 13-րդ դարի կառույց է և այնտեղ հասնելու համար պահանջվում է կտրուկ վերելքի հաղթահարում: Բերդը եղել է իշխանանիստ, պահպանվել են պարիսպն ու բուրգերը, Պռոշյան իշխանների պալատը և բերդի մյուս շինությունները ավերվել են:

       

      Իջնելիս կունենանք ընդմիջում, կճաշենք Վերնաշեն գյուղի գեղեցիկ բարձունքներից մեկի վրա և կվերադառնանք Երևան:

       

      Հ.Գ. Քայլարշավի ընդհանուր երկարությունը 5 կմ է, վերելքը՝ կտրուկ: Անհրաժեշտ է ունենալ 1 լիտրից ոչ պակաս ջուր, սնունդ (հաշվի առնելով որ կանգառ ենք ունենալու սննդի կետում, Եղեգնաձորում), հարմարավետ կոշիկ և շարժումը չկաշկանդող հագուստ սար բարձրանալու համար, ցանկալի է նաև արշավական փայտ, անձրևանոց, արևապաշտպան քսուք, գլխարկ, ակնոց: Ճնշման և շնչառական խնդիրներ ունեցողներին խորհուրդ չի տրվում մասնակցել վերելքին:

       

       

      ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

      1. գիդի ծառայություն

      2. տրանսպորտի ծառայություն

      Սպիտակավոր Պռոշաբերդ Սպիտակավոր Պռոշաբերդ Սպիտակավոր Վերելք Պռոշաբերդ Սպիտակավոր Պռոշաբերդ

      Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա

      Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:

      Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝

      ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:

      Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:

      ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

      ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
      • Սինոփսիս
        SYNOPSYS
        Ծրագրային ապահովման ընկերություն
      • varks.am
        Varks.am
        Վարկային կազմակերպություն
      • GMP
        G M P
        Դեղագործական ընկերություն
      • Ռոսգոսստրախ Արմենիա
        Ռոսգոսստրախ Արմենիա
        Ապահովագրական ընկերություն
      • Գերմանիայի դեսպանություն
        Դեսպանատուն
      • Mothercare
        Մանկական հագուստի խանութ
      • ՎիվաՍել-ՄՏՍ
        Կապի օպերատոր
      • ԱԿԲԱ
        Բանկ
      • Կամուրջ
        Վարկային կազմակերպություն
      • Հնդկաստանի դեսպանատուն
        Դեսպանատուն
      • Ginosi Apartels
        Ապարտելների ցանց
      • Save the Children
        Բարեգործական կազմակերպություն
      • Թերլեմեզյան
        Գեղարվեստի քոլեջ
      • ԱՄՆ-ի դեսպանատուն
        Դեսպանատուն
      • ՎՏԲ
        Բանկ
      • Թիմ Տելեկոմ Արմենիա
        Կապի օպերատոր
      • Արաբկիր
        Բժշկական համալիր
      ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ