Սկիզբ | : | 05.06.22 07:30 |
Ավարտ | : | 05.06.22 21:00 |
Գինը՝ | 7.500AMD |
10.500AMD |
Հայաստա՛ն, անունդ տալիս, ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին ծիծեռի մի բույն եմ հիշում…
Սահյանական բնապատկերներն իրապես զգալ և վայելել ցանկացողների համար մշակված այս հատուկ տուրին կարող ես միանալ միայն այս կիրակի: Տուրի ընթացքում այցելելու ենք չքնաղ Շաքիի ջրվեժ, վայելելու ենք ջրի հանգստացնող ձայնը և հիանալու ենք ջրվեժի առեղծվածային գեղեցկությամբ: Երթուղու հաջորդ կանգառը լինելու է Սյունյաց թագուհի Շահանդուխտի կողմից հիմնված Որոտնավանքը: Մեր նպատակակետը Համո Սահյանի չքնաղ ծննդավայր Լոր գյուղն է, որն ըստ էության համարվում է տառաճանաչության օրրանը: Հենց այստեղ է գտնվում մեծանուն գրողի տուն-թանգարանը, որտեղ կարելի է լիովին զգալ սահյանական շունչն ու տրամադրությունը: Տուրի շրջանակներում կտեսնենք այն կիսավեր դպրոցը, որտեղ ժամանակին դասավանդել է Ակսել Բակունցը: Ծրագրում ներառված են նաև Լորի Սբ. Հովհաննես, Սբ. Գևորգ եկեղեցիները և «Կծու ջուր» անունով հայտնի հանքային աղբյուրը: Լորում մեզ սպասվում է գյուղական թարմ լավաշի և պանրի հյուրասիրություն:
Հ.Գ. Լոր գյուղի տարածքում շրջելու ենք ոտքով: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմարավետ հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ակնոց:
Հ.Հ.Գ. Արժեքի մեջ ներառված չէ հյուրատան մուտքավճարը — 1000 դրամ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. Գիդի ծառայություն
2. Տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ