Սկիզբ | : | 14.05.23 08:00 |
Ավարտ | : | 14.05.23 20:00 |
Գինը՝ | 6.500AMD |
Այս տուրի ընթացքում կբացահայտենք Վայոց ձորի գողտրիկ անկյունները:
Տուրի շրջանակներումուղևորվենք Շատին գյուղ, որտեղից վայոցձորյան գեղեցիկ արահետներով կքայլենք դեպի Շատիվանք:
Այս նշանավոր վանական համալիրը երկար ժամանակ եղել է ոչ միայն աղոթքի ու հաղորդության վայր, այլև մշակութային ու կրթական կարևոր կենտրոն,
իսկ երկրին սպառնացող վտանգի ժամանակ իր անառիկության շնորհիվ երաշխավորել է ժողովրդի անվտանգությունը: Կտեսնենք 10-րդ դարից պահպանված բազմաթիվ խաչքարեր և արձանագրությունների բեկորներ։
Հաջորդ կանգառ կլինի Քարայծերի դիտակետը. այծերին ու արջերին դիտակետից կարելի է տեսնել նաև անզեն աչքով:
Հ.Գ. Քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 10 կմ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային, հարմարավետ կոշիկներով, տաք հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ունենալ մեկ օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ