Սկիզբ | : | 09.10.22 08:00 |
Ավարտ | : | 09.10.22 22:00 |
Գինը՝ | 7.500AMD |
Գողտրիկ մի անկյուն կա, որ անտարբեր չի թողնում ոչ մեկիս․ դա Լոռվա չնաշխարհիկ բնությունն է, որում թաքնված են հազար ու մի գանձեր:
Այս անգամ ուղևորվելու ենք Լոռի՝ քայլարշավով անցնելու Լոռվա սարեր-ձորերով, տեսնելու և ծանոթանալու վանքերի ու եկեղեցիների դարավոր պատմությանն ու մշակույթին: Կուղևորվենք տեսնելու Կայան պարսպապատ բերդը, որը շինված է սրբատաշ քարերով: Բերդից դեպի արևելք ձգվում է անդնդախոր Շերեկի ձորը, որն ասես միախառնված լինի բնության հետ: Կայանբերդի յուրահատկությունը նրանում է, որ այն չորս կողմից շրջապատված է ձորերով, որոնք էլ հենց նրան անառիկ դիրք են շնորհել:
Բացահայտումները կշարունակենք նաև Ակներ գյուղում, որն իր մեջ թաքնված շատ ու շատ գանձեր ունի: Տուրի շրջանականերում կունենանք այց դեպի Հաղպատ, որն ըստ ավանդության հայր և որդի են կառուցել: Բարձրադիր մասում տեղակայված վանական այս համալիրը Լոռվա գիտաուսումնական խոշոր կենտրոններից է: Տուրի շրջանակներում կայցելենք նաև Սանահին, որը եղել է հայ միջնադարյան հոգևոր-մշակութային և գիտակրթական խոշոր կենտրոն:
Հ.Գ. Խնդրում ենք հաշվի առնել, որ մեզ սպասվում է մոտ 12 կմ երկարությամբ, միջին բարդության քայլարշավ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային, հարմարավետ կոշիկներով, տաք հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ունենալ մեկ օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ