Սկիզբ | : | 23.04.23 08:30 |
Ավարտ | : | 23.04.23 20:30 |
Գինը՝ | 6.500AMD |
Միացի՛ր մեզ բացահայտելու Վայոց Ձորի ամենածածուկ անկյունները։
Այցելելու ենք Նազար լեռան լանջում փորված մի մատուռ, որը կրում է Մարտիրոսի վիմափոր անունը։ Այն իր ներքին հնչեղությամբ առաջինն է հայ եկեղեցական շինարարության մեջ` իր կառուցողական բարձր արվեստով։
Հաջորդ կանգառը լինելու է Քարայծերի դիտակետում, որտեղից այծերին ու արջերին կարելի է տեսնել նաև անզեն աչքով։
Հաջորդիվ կուղևորվենք տեսնելու այն վերասլաց, կենտրոնագմբեթ հորինվածքը՝ Արենիի Սուրբ Աստվածածինը, որի ճարտարապետն է եղել Մոմիկը: Օրվա ավարտին այց կունենանք Սելավատար, որը տեղակայված է Արենի գյուղի մերձակայքում:
Հ.Գ. Խնդրում ենք հաշվի առնել, որ մեզ սպասվում է մոտ 6 կմ երկարությամբ, միջին բարդության քայլարշավ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային, հարմարավետ կոշիկներով, տաք հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ունենալ մեկ օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր:
Հ․Գ․Գ․ Արժեքը չի ներառում Քարայծերի դիտակետի մուտքավճարը, որը կազմում է 500 դրամ։
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ