wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 96 362131--

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 98 362131

      ՔԱՅԼԱՐՇԱՎ ՆՈՐ ՎԱՐԱԳԱՎԱՆՔԻՑ ՍՐՎԵՂԻ ՎԱՆՔ

      Սկիզբ:18.09.16 07:30
      Ավարտ:13.10.24 21:00
      Գինը՝6.500AMD
      ՆԿԱՐԱԳԻՐ

      Նախատեսվում է յուրահատուկ քայլարշավ Տավուշի անտառներում, որտեղ, բացի հիասքանչ բնության գեղեցկությունից, կտեսնենք և կհիանանք Տավուշի երկու հոյակերտ վանքերի գեղեցկությամբ:


      Սկզբում կլինենք անտառապատ լեռներով շրջապատված, 12-13-րդ դարերում կառուցված Նոր Վարագավանք վանական համալիրում, որտեղ այդ օրը հավաքվում են ուխտավորներ տարբեր վայրերից:
      Վանքն իր անունը ստացել է Վասպուրականի հռչակավոր Վարագավանքի անունից, որի առաջնորդը, մոնղոլների կողմից վանքը ավերելուց հետո, այստեղ է տեղափոխել վանքում պահվող մասունքները, այդ թվում Սուրբ Խաչափայտի կտորը, որ բերել էին Հռիփսիմյան կույսերը։


      Վանքի պատմությանն ու ճարտարապետությանը ծանոթանալուց հետո քայլարշավի մյուս կանգառը կլինի անտառապատ բացատի բարձրադիր սարալանջին գտնվող, հայ քաղկեդոնականների կառուցած աղյուսաշեն Սրվեղի նշանավոր վանքը, որը կառուցվել է 13-րդ դարում: Սրվեղի վանքն ունի շեշտված վերձիգ համաչափություններ, սրածայր վեղարով գմբեթ, որով էլ, ըստ ժողովրդական ստուգաբանության, բացատրվում է Սրվեղ անվանումը:Մեր ճանապարհը կանցնի կաղնիների և հաճարենիների թավ անտառի միջով, որտեղ կան հեքիաթային բացատներ, մենակյաց ժայռեր ու հայելանման լճակներ, իսկ քայլարշավի ընդհանուր երկարությունը կկազմի մոտ 15 կմ:

      Արշավի վերջնամասում կիջնենք մոտակա Այգեհովիտ գյուղը, որտեղից էլ կվերադառնանք Երևան:

      ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

      1. գիդի ծառայություն

      2. տրանսպպորտի ծառայություն

      Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա

      Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:

      Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝

      ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:

      Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:

      ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

      ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
      • Սինոփսիս
        SYNOPSYS
        Ծրագրային ապահովման ընկերություն
      • varks.am
        Varks.am
        Վարկային կազմակերպություն
      • GMP
        G M P
        Դեղագործական ընկերություն
      • Ռոսգոսստրախ Արմենիա
        Ռոսգոսստրախ Արմենիա
        Ապահովագրական ընկերություն
      • Գերմանիայի դեսպանություն
        Դեսպանատուն
      • Mothercare
        Մանկական հագուստի խանութ
      • ՎիվաՍել-ՄՏՍ
        Կապի օպերատոր
      • ԱԿԲԱ
        Բանկ
      • Կամուրջ
        Վարկային կազմակերպություն
      • Հնդկաստանի դեսպանատուն
        Դեսպանատուն
      • Ginosi Apartels
        Ապարտելների ցանց
      • Save the Children
        Բարեգործական կազմակերպություն
      • Թերլեմեզյան
        Գեղարվեստի քոլեջ
      • ԱՄՆ-ի դեսպանատուն
        Դեսպանատուն
      • ՎՏԲ
        Բանկ
      • Թիմ Տելեկոմ Արմենիա
        Կապի օպերատոր
      • Արաբկիր
        Բժշկական համալիր
      ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ