Սկիզբ | : | 26.09.20 07:30 |
Ավարտ | : | 26.09.20 23:30 |
Գինը՝ | 12.900AMD |
Եթե բացահայտումների սիրահար ես, միաժամանակ ցանկանում ես քո աչքերով տեսնել 7000 տարվա վաղեմություն ունեցող և
ծովի մակերևույթից 3200 մ բարձրության վրա գտնվող ժայռապատկերները, ապա այս արշավը քո համար է:
Այսպիսով գնում ենք Սիսիան, որտեղից հատուկ ամենագնաց մեքենաներով
բարձրանում ենք Ուխտասար, մինչև 3200 մ կբարձրանանք մեքենաներով, կտեսնենք լիճն ու ժայռապատկերները:
Այնուհետև քայլարշավով կբարձրանանք մինչև գագաթ ՝ 3563 մ
Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է.
— Բարձր տրամադրություն
— Արևային գլխարկ, տաք հագուստ, 1 լ խմելու ջուր
— Շարժումը չկաշկանդող հագուստ, հարմար սպորտային կոշիկներ, մեկ օրվա սնունդ
Ցանկալի է
— Արևային ակնոց,
— Արևապաշտպան քսուկ
— Ուսապարկ
— Անձրևանոց
Հ.Գ. Քայլարշավը լճից դեպի գագաթ երկկողմանի կազմում է 7-8 կմ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրասնպորտի ծառայություն
3. ամենագնացի վարձավճարը
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ