Սկիզբ | : | 27.11.22 08:00 |
Ավարտ | : | 27.11.22 21:00 |
Գինը՝ | 7.000AMD |
10.000AMD |
Անցի՜ր Վայոց ձորյան արահետներով, քայլի՜ր բոլոր կողմերից լեռներով շրջապատված խորդուբորդ ճանապարհներով:
Վայոց ձորի մարզն իրավ ձորերի, խոր կիրճերի, բարձրադիր լեռների, սառնորակ աղբյուրների ու քարանձավների երկիր է, որի ամեն մի անկյուն հազար ու մի գանձ է փայփայում:
Կուղևորվենք Վերնաշեն գյուղ, որտեղից հնարավորություն կունենանք քայլարշավով հասնելու մինչև Սպիտակավորի վանք, որը քառակողմ շրջապատված է անդնդախոր կիրճերով: Տեղացիների կողմից վերանվանված այս վանքը նախկինում կոչվել է նաև Ծաղկի վանք, իսկ Սպիտակավուն ֆելզիտից շենքերն էլ պատճառ են դարձել վանքը անվանակոչելու Սպիտակավոր:
Հ.Գ. Տուրի ընթացքում հաղթահարելու ենք մոտավորապես 14 կմ երկարությամբ քայլարշավ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմարավետ հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ակնոց, ունենալ 1 օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր (2-3 լ), տաք հագուստ, փոխնորդ կոշիկներ, ձեռնափայտեր, դեղատուփ, անձրևապաշտպան թիկնոց և լապտեր:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ