Սկիզբ | : | 30.01.22 09:00 |
Ավարտ | : | 30.01.22 21:00 |
Գինը՝ | 6.500AMD |
Քարերով ու ձորերով շրջապատված և բնության գրկում ամրակուռ ոգով ամրացած Սմբատաբերդն իր անառիկ դիրքով հիացնում է շատ-շատերին: Դե՛ ինչ, ժամանակն է անզեն աչքով տեսնելու բարձրաբերձ ամրոցի ողջ հմայքը: Ամրոցը հանդիսանում է Եղեգիսի միջնաբերդը՝ մինչ օրս պահպանելով վաղեմի ավերակներ: Տուրի ընթացքում կայցելենք նաև Հորբատեղ, որտեղ կտեսնենք գյուղի հայտնի բնական շատրվանող աղբյուրը:
Հ.Գ. Երկկողմանի քայլարշավի երկարությունը մոտավորապես 7 կմ է: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել հարմարավետ, սպորտային կոշիկներով (փոխնորդ զույգը ցանկալի է), տաք հագուստով, վերցնել սնունդ և ջուր 1 օրվա համար:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ