Սկիզբ | : | 21.04.24 07:30 |
Ավարտ | : | 21.04.24 22:00 |
Գինը՝ | 8.500AMD |
12.000AMD (անգլախոս կամ ռուսախոս մասնակիցների համար) |
Հատուկ տուրի շրջանակներում այս անգամ ուղևորվելու ենք Տավուշի մարզի Չինարի գյուղում գտնվող Խորանաշատի վանք։
Լեռների կանաչապատ լանջերին ծվարած այս գողտրիկ համալիրը եղել է միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր կրթական, գիտամշակութային ու աստվածաբանական կենտրոններից մեկը: Մեր հաջորդ կանգառը կլինի Նոր Վարագավանքում, որը գտնվում է Վարագավան գյուղից մոտ 2 կմ հարավ-արևմուտքում՝ անտառապատ լեռան լանջին: Այս վանական համալիրը ժամանակին եղել է Վահրամյանների իշխանության հոգևոր կենտրոնը։
Հ.Գ. Միջին բարդության քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 5 կմ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմար հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ունենալ մեկ օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ