Սկիզբ | : | 22.09.19 08:00 |
Ավարտ | : | 22.09.19 21:30 |
Գինը՝ | 6.500AMD |
Խորանաշատ վանքը գտնում է Տավուշի մարզում՝ Չինար գյուղում: Այն հիմնել է Վանական Վարդապետը 13-րդ դարի 1-ին կեսին, Վահրամյանների իշխանատիրույթի կողմնակալ-հրամանատար Վահրամ Բ Գագեցու հովանավորությամբ։ Խորանաշատի վանքի առաջին առաջնորդը եղել է Վանական Վարդապետը։ 1244 թ.-ին վանահայր է դարձել Վանական Վարդապետի եղբոր որդի Պողոս վարդապետը։
Վանքը եղել է միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր կրթական, գիտամշակութային ու աստվածաբանական կենտրոններից մեկը։
Կլինենք Շամշադիմում, որտեղ կվայելենք Ծիլի Ծովեր կամ Խնձորուտ կոչվող ջրամբարի գեղեցկությամբ և ժամանակ կունենանք վայելելու տավուշյան չքնաղ բնությամբ:
Փոքրիկ զբոսանք կունենանք նաև Բերդի Սորան կողչվող պուրակում:
Մոտ 3-5 կմ ՔԱՅԼԱՐՇԱՎ կա:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ