Սկիզբ | : | 24.01.21 10:00 |
Ավարտ | : | 24.01.21 19:00 |
Գինը՝ | 4.500AMD |
Այս բացառիկ քայլարշավի ընթացքում այցելելու ենք Գհուկի վանական համալիր, որը գտնվում է Կոտայքի մարզում: Քայլարշավը սկսելու ենք Արզական գյուղից:
Գհուկի վանքը գտնվում է գյուղից մոտ 3-4 կմ հյուսիսարևմուտք, երկու սարերի միջև ձգվող ձորի վերին մասում, խիտ անտառի մեջ: Վանական համալիրից պահպանվել է միայն կիսավեր եկեղեցին, որը թվագրվում է XIII-XIV դարերով:
Գհուկի վանքը հայկական հւշարձաններից ամենաքիչ ուսումնասիրվածներից է:
Հ.Գ. Քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է 8-9 կմ: Պարտադիր պետք է լինել տաք հագուստով, հարմարավետ սպորտային կոշիկներով (փոխնորդ զույգը ցանկալի է): Հարկավոր է ունենալ 1 օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր: Ճնշման և շնչառական խնդիրներ ունեցողներին խորհուրդ չի տրվում մասնակցել:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. Գիդի ծառայություն
2. Տրանսպորտի ծառայություն
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ