Սկիզբ | : | 10.09.23 07:30 |
Ավարտ | : | 10.09.23 21:00 |
Գինը՝ | 8.500AMD |
11.500AMD |
ԱՆԿՐԿՆԵԼԻ ՈՒ ԳԵՂԵՑԻԿ ՔԱՅԼԱՐՇԱՎ ԼՈՌՎԱ ՄԱՐԶՈՒՄ
Այս արշավի շրջանակներում կայցելենք.
— Սեդվու վանք, որը գտնվում է Կաճաճկուտ գյուղից մոտ 3 կմ հարավ՝ Աքորի-Կաճաճկուտ
ճանապարհից ցածր, Սեդվու գեղատեսիլ ձորում: Վանքից պահպանվել են Սբ. Նշան եկեղեցին՝
կից մատուռով, օժանդակ շինությունների, պարսպապատերի մնացորդներ, խաչքարեր:
— Բգավոր՝ Աքորի գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք՝ Լալվար լեռան թեքադիր լանջին:
Եկեղեցու ճարտարապետական հորինվածքը հիշեցնում է այս տարածաշրջանում գտնվող
XIII դ Ախթալայի և Քոբայրի հուշարձանները, ինչը հնարավորություն է տալիս ենթադրել,
որ Բգավորը վերաբերվում է այդ դարաշրջանին:
Հ.Գ. Միջին բարդության քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 11 կմ:
Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմար
հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ունենալ մեկ օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ