Սկիզբ | : | 31.10.21 08:00 |
Ավարտ | : | 31.10.21 21:30 |
Գինը՝ | 5.500AMD |
Այս անգամ մեր նպատակակետը Տավուշի մարզի 2 գեղեցիկ լճերն են:
Այսպիսով՝
— Սպասվում է անտառային քայլարշավ (ընդհանուր 13 կմ) Պարզ լճից դեպի Գոշի լիճ, որտեղ և կանցկացնենք մեր հանգիստը:
— Քայլարշավի ընթացքում փոքրիկ կանգառ կունենանք նաև՝ այցելելով Գոշավանք, որը հիմնադրվել է 12-13-րդ դարերում Մխիթար Գոշի կողմից: Պատմական տեղեկություններ կստանանք Գոշավանքի մասին (կայցելենք նաև Գոշի գերեզման), և կշարունակենք քայլարշավի երկրորդ հետաքրքիր մասը դեպի Գոշի լիճ, որը իր գույներով և գեղեցկությամբ չի զիջում Պարզ լճին:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ