Սկիզբ | : | 09.04.23 08:30 |
Ավարտ | : | 09.04.23 21:30 |
Գինը՝ | 7.500AMD |
ԲԱՑԱՌԻԿ ՈՒ ԳԵՂԵՑԻԿ ՔԱՅԼԱՐՇԱՎ ԴԵՊԻ ՏԱՎՈՒՇ
Այս անգամ ուղևորվում ենք դեպի անկրկնելի Տավուշի մարզ:
Առաջին կանգառը կլինի Նոր Վարագավանքում, որը Վարագավան գյուղից մոտ 2կմ հարավ-արևմուտքում է գտնվում՝ անտառապատ լեռան լանջին:
Այնուհետև կքայլենք դեպի Շխմուրադի վանք: 12-13-րդ դարի Շխմուրադի վանական համալիրը կազմված է եկեղեցուց, մատուռից և երկու գավթից։ Հուշարձանում շատ են միջնադարյան արձանագրությունները, ամբողջական ու կոտրված խաչքարերը: Կանգառ կունենանք նաև Տավուշի ջրամբարում, որը համարվում է արհեստական լիճ։
Հ.Գ. Քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է 10-11 կմ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմարավետ հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ակնոց, ունենալ 1 օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր (2-3 լ), տաք հագուստ, փոխնորդ կոշիկներ, ձեռնափայտեր, դեղատուփ, անձրևապաշտպան թիկնոց և լապտեր:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1.գիդի ծառայություն
2.տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ