Սկիզբ | : | 31.01.21 10:00 |
Ավարտ | : | 31.01.21 20:00 |
Գինը՝ | 5.000AMD |
ONE WAY TOUR-ը շարունակում է համալրել արշավները նոր ու հետաքրքիր տարբերակներով:
Այս անգամ մեր քայլարշավի նպատակակետերն են ՄԱԹՈՍԱՎԱՆՔՆ ու ՋՈՒԽՏԱԿ վանքը:
— Առաջին կանգառը կլինի Ջուխտակ վանքը: Վերջինիս անվանումը ժողովրդական է։ Այն ունի երկու եկեղեցի (որից էլ ստացել է իր անունը’ «Ջուխտ»’ նշանակում է զույգ) Սուրբ Աստվածածին եկեղեցի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ։ Հիշատակվում են նաև Պետրոսի վանք և Գիշերավանք անվանումները։ Երկու եկեղեցիների շուրջ տարածված է միջնադարյան գերեզմանոցը իր յուրահատուկ տապանաքարերով։
— Այնուհետև կշարունակենք քայլարշավը դեպի Մաթոսավանք: Վանքը գտնվում է Դիլիջանի անտառներում` Բլդան գետի աջափնյա սարահարթի վրա: Պատերի վրա կան քանդակազարդ խաչքարեր և արձանագրություններ: Սրա հս. պատի մոտ կա 2.5 մ երկար. և 2.2 լայնության խաչարձան: Դրա վրայի արձանագրությունից իմացվում է, որ տաճարը շինվել է 1251 թ. և կոչվել է նաև Պղնձահանք Սբ. Աստվածածին:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդ / ուղեկցորդի ծառայություն
2. տրանսպորտ
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ