Սկիզբ | : | 24.04.22 08:30 |
Ավարտ | : | 24.04.22 21:00 |
Գինը՝ | 5.500AMD |
8.500AMD |
Դեպի Արտին լեռնագնացության շրջանակներում` առաջին կանգառը կլինի Արագածոտնի մարզի Արտենի գյուղը, որտեղ կծանոթանանք Ապրիլի 24-ին Արտենի բարձրանալու սովորույթին: Այնուհետև կուղևորվենք Արտենի լեռան ստորոտին գտնվող մատուռ, կայցելենք դամբարանադաշտ, որտեղից էլ կսկսենք քայլարշավը դեպի Արտենի լեռ: Բարձունքը հաղթահարելուց հետո լեռան գագաթին կպարենք մեր ազգային պարերը և սովորության համաձայն կվառենք կրակ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի: Ընդմիջման համար կանգառ կունենանք Ուջանում գտնվող «Ոզնիների այգում»:
Հ.Գ. Միջին բարդության քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 6 կմ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային, հարմարավետ կոշիկներով, տաք հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ունենալ մեկ օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ