Սկիզբ | : | 02.04.23 09:30 |
Ավարտ | : | 02.04.23 19:00 |
Գինը՝ | 5.500AMD |
Այս հատուկ տուրի շրջանակներում առաջարկում ենք բացահայտել Արարատի մարզի յուրօրինակ զբոսաշրջային վայրերը: Մեր առաջին կանգառը կլինի Սբ. Կարապետ վանքը: Համաձայն վանքի վիմագիր արձանագրություններից մեկի՝ այն հիմնել են Օրբելյանները 14-րդ դարի սկզբներին`որպես իրենց տոհմական գերեզմանատուն։ Այնուհետև կայցելենք Տափի բերդ, որը հայտնի է նաև Գևորգ Մարզպետունու բերդ անվանմամբ: Ուրցաձոր գյուղից 6 կմ հյուսիսարևմուտք, Կոտուց լեռան գեղատեսիլ լանջին է գտնվում 10-րդ դարում կառուցված Տափի բերդը։ Բերդը շրջապատված է ուղղանկյուն հատակագծով պարսպով, որի ներսում գտնվում է 13-րդ դարով թվագրվող փոքրիկ թաղածածկ եկեղեցի։ Ճանապարհը շարունակելով՝ կհասնենք Հրեշտակների ձոր, որն իր գույներով, տեսքով և եզակիությամբ առանձնանում է մյուս կիրճերից: Այս տարածքում կա նաև հանքային ջրի աղբյուր, որն ըստ տեղացիների ունի բուժիչ հատկություն։ Տուրի ավարտին կայցելենք նաև Արենիի Սբ. Աստվածածին եկեղեցի:
Հ.Գ. Քայլարշավի ընդհանուր երկարությունը մոտ 4 կմ է։ Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմարավետ հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ունենալ մեկ օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ