Սկիզբ | : | 07.04.19 08:30 |
Ավարտ | : | 07.04.19 21:00 |
Գինը՝ | 5.000AMD |
Այս անգամ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ տուր դեպի Գյումրի:
Հրավիրում ենք նոր բացահայտումների այս հրաշք մշակութային քաղաքում՝
— Այսպիսով կուղևորվենք Գյումրի,
— Կայցելենք Վալեր Նազարեթյանի յուրատեսակ արվեստի գործերի ՄԻՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ,
— ՍԱՐԴՈՍՏԱՅՆԱՅԻՆ ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՍՐԱՀ; Անդրանիկ Ավետիսյանն առաջինն է աշխարհում, որ բնական սարդոստայններից նկարներ է ստեղծում:
— Կշրջենք Կումայրի արգելոց-թանգարանի տարածքում, որտեղ կենտրոնացած են մեր հանրապետության ամենակոլորիտային քաղաքի հին փողոցները (Վարպետաց, Աբովյան, Ռուստավելի, Ղորղանյան, Ջիվանի, Գորկի)` իրենց յուրահատուկ ճարտարապետությամբ կառուցված շենքերով,
հին եկեղեցիներով (Յոթ Վերքև Սբ Ամենափրկիչ):
— Ժամանակը բավականացնելու դեպքում, ըստ խմբի ցանկության, կայցելենք նաև Շիրազի կամ Ֆռունզե Մկրտչյանի թանգարան:
— Իսկ տուրի վերջում կայցելենք Գյումրու ամենահետաքրքիր և տեսարժան վայրերից մեկը՝ ռուսական ՍԵՎ ԲԵՐԴԸ:
Մինի թանգարանի մուտքավճարը՝
Կանանց և աղջիկների համար՝ 200 ՀՀ դրամ,
Տղամարդկանց համար՝ 500 դրամ
Սարդոստայնային նկարչության ցուցասրահի մուտքավճարը ONE WAY TOUR-ի հյուրերի համար՝ 700 դրամ
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով այն, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ