Սկիզբ | : | 10.10.21 08:00 |
Ավարտ | : | 10.10.21 21:30 |
Գինը՝ | 6.500AMD |
— Գնդեվանքը հայկական ճարտարապետության կարևորագույն հուշարձաններից է: Այն գտնվում է Արփա գետի գեղատեսիլ կիրճում՝ Գնդեվազ գյուղից 1 կմ արևմուտք: Մեզ հասած ավանդության համաձայն, վանքը 40 օրում կառուցել է Սյունաց Սոփյա իշխանուհին՝ վաճառելով իր վերջին հարստությունը՝ գնդերը, որի պատճառով էլ վանքը կոչվում է Գնդեվանք:
— Մյուս բացառիկ կանգառը Ջրովանքն է, որը ջրաերկրաբանական բնության հուշարձան է Հայաստանում։ Բնական այս հուշարձանը գտնվում է Վայոց ձորի Արփի գյուղից մոտ 3 կմ հարավ-արևելք, Արփա գետի ձախ վտակի Ջրովանք գետակի ակունքում: Որպես մատուռ՝ Ջրովանքն ընդգրկված է Արփիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
— Հագեցած տուրը կեզրափակենք Արենի գինու գործարանում և կվերադառնանք Երևան:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, այս հիասքանչ տուրի ընթացում կա ՔԱՅԼԱՐՇԱՎԱՅԻՆ հատված՝ մոտ 7կմ (ամբողջը միասին):
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ