Սկիզբ | : | 13.06.20 08:00 |
Ավարտ | : | 14.06.20 22:00 |
Գինը՝ | 18.000AMD |
Երկօրյա աննախադեպ արշավային տուր դեպի՝ Լաստիվեր-Գոշավանք-Գոշի լիճ։
Մեկնում Երեւանից դեպի Լաստիվեր, այնտեղից՝ դեպի Գոշավանք և Գոշի լիճ։ Երկօրյա քայլարշավի ընդհանուր երկարությունը 12 կմ է։ Ուղևորությունն առավել հիշարժան կդարձնի գիշերակացը ԼԱՍՏԻՎԵՐՈՒՄ։
Գիշերակացը կլինի Խաչաղբյուր գետի ափին տեղակայված Լաստիվերի փայտյա տնակներում կամ վրանններում։
Վրանների վարձույթը մեկ անձի համար 6000 դրամ ներառյալ քնապարկը (այս դեպքում տուրի ընդհանուր արժեքը կկազմի՝ 15000 դ․), տնակների վարձույթը մեկ անձի համար 9000 դրամ՝ ներառյալ անկողինը։ Երեկոյան կլինի խարույկահանդես ընկերական միջավայրում։ Գիշերակացի արժեքը ներառում է նաեւ առավոտյան նախաճաշը։
Բաց մի թող բնության գեղեցկությամբ զմայլվելու հնարավորությունդ։
— Ցանկացողները կարող են օգտվել նաև Yell Extrim Park-ի ծառայություններից, զբաղվել ժայռամագլցմամբ, ձիերով զբոսանք և այլն:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
- տրանսպորտ
- գիդ-ուղեկցորդների ծառայություն
- Լաստիվերի մուտքավճարն ու գիշերակացը
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ