Սկիզբ | : | 08.08.20 07:00 |
Ավարտ | : | 09.08.20 23:00 |
Գինը՝ | 19.500AMD |
ՄԻԱՍԻՆ ԳՆՈՒՄ ԵՆՔ ՍՅՈՒՆԻՔԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ
2 անմոռանալի ու արկածային օրերի ծրագիրն է.
Օր առաջին
Կայցելենք՝
✔︎Սիսիանից ոչ հեռու գտնվող Տոլորսի ջրամբար, որտեղ նավակներով կհասնենք հենց ջրամբարի մեջ թաքնված Սբ. Հռիփսիմե եկեղեցի
✔︎Հին Խնձորեսկ գյուղ, այնտեղ կհասնենք հսկայական ճոճվող կամրջով և կտեսնենք այն քարանձավները, որտեղ մարդիկ ապրել են մինչև 1950-ական թվականները
✔︎Տաթև վանական համալիր (կնստենք աշխարհի ամենաերկար ճոպանուղին)
✔︎Տանձավեր գյուղ, կվայելենք երեկոն՝ խարույկի շուրջ թեյելով
Օր երկրորդ
✔︎Կտեսնենք Տանձավեր գյուղի Սբ. Հռիփսիմե 18-րդ դարի եկեղեցին
✔︎Շատ գեղեցիկ քայլարշավով (5 կմ) կանցնենք «Կախարդական անտառը»
✔︎Այնուհետև անտառային քայլարշավով կհասնենք Տանձավերի ջրվեժ, որտեղ կարելի է նաև լողալ (14 կմ ընդհանուր երկարությամբ քայլարշավ): Ցանկացողները կարող են օգտվել նաև հեծանվային արշավից՝ լեռներում:
Ճանապարհին կայցելենք .
✔︎Անդոկ իշխանի բերդ
✔︎Կտեսնենք հնագույն ծովային կենդանիների բրածոներ, որոնք գալիս են փաստելու, որ ժամանակին Հայաստանի ողջ տարածքը օվկիանոսի հատակին է գտնվել
✔︎ Եվ իհարկե կայցելենք անտառում թաքնված Չայ Զամի լիճը (Դավիթ — Բեկի ջրամբար)
Այս ամենից հետո՝ ճիշտ է, Դուք կուզենաք մնալ Տանձավերում, բայց պետք է վերադառնանք Երևան
Հ.Գ. Տաթևի վանական համալիրը տեսնելու համար կարող եք օգտվել ճոպանուղուց (պարտադիր չէ):
Միակողմանի տոմսի արժեքը 5.500 ՀՀ դրամ է:
Երկկողմանի տոմսի արժեքը 7.000 ՀՀ դրամ է:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
3. գիշերակացը՝ նախաճաշով
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ