Սկիզբ | : | 31.07.21 07:00 |
Ավարտ | : | 01.08.21 23:00 |
Գինը՝ | 22.500AMD |
26.500AMD |
Ձեզ ենք ներկայացնում յուրահատուկ տուր, որի ընթացքում բացահայտելու ենք Սյունյաց աշխարհի գողտրիկ անկյունները:
Ստորև կարող եք տեսնել երկօրյա տուրի նկարագրությունը.
Օր 1
Առավոտյան կուղևորվենք Սյունիքի մարզկենտրոն Կապան։ Կայցելենք Վահանավանք, որը 10-րդ դարի մեր ճարտարապետական գլուխգործոցներից մեկն է։ Այնուհետև կբարձրանաք Հալիձորի բերդ, որը 18-րդ դարում հանդիսացել է հայ մեծ զորավար Դավիթ Բեկի ազատագրական պայքարի գլխավոր ամրոցը։
Օրը կեզրափակենք Գարեգին Նժդեհի հուշարձան այցելությամբ։
Օր 2
Առավոտյան կուղևորվենք Հայաստանի «Հարավային դարպաս» հանդիսացող Մեղրի քաղաք։ Կայցելենք Մեծ թաղի Ս.Աստվածածին եկեղեցի, ապա Մեղրու բերդ։ Այնուհետև կայցելենք Փոքր թաղի Սբ. Հովհաննես եկեղեցի, որը կզարմացնի իր գեղեցիկ որմնանկարներով, իսկ այնտեղից մեր առջև կբացվի քաղաքի տեսարան` յուրահատուկ կոլորիտով հարուստ բնակելի տներով։
Այնուհետև կմեկնենք Լիճքի գեղատեսիլ ջրվեժներ, Զվարավանք և, անմոռանալի տպավորություններով հագեցած, կվերադառնանք Երևան։
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
3. գիշերակացը՝ նախաճաշով
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ