Սկիզբ | : | 29.10.23 08:30 |
Ավարտ | : | 29.10.23 20:00 |
Գինը՝ | 6.000AMD |
9.000AMD (անգլախոս կամ ռուսախոս մասնակիցների համար) |
Երերույքի տաճարն իր տեսակի մեջ եզակի միջնադարյան կառույց է Հայաստանում: Այս անգամ հնարավորություն ունենք տեսնելու տաճարի ճարտարապետական առանձնահատկությունները:
Տուրի ընթացքում կայցելենք Ջրափիի քարավանատուն և Սբ. Աստվածածին եկեղեցի: Քարավանատունը կառուցվել է Վրաստանի և Հայաստանի հյուսիսային գավառներից դեպի Անի տանող գլխավոր ճանապարհի վրա: Ճարտարապետական լուծումներն աչքի են ընկնում իրենց յուրօրինակությամբ:
Կանգառ կունենանք նաև Մաստարայի Սբ. Հովհաննես եկեղեցու տարածքում, որը հատկապես արժեքավոր է իր ներքին տարածության կատարյալ լուծմամբ: Այն կառուցվել է Գրիգորաս վանականի կողմից 7-րդ դարում: Ճանապարհին կտեսնենք Ախուրյանի ջրամբարը:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ