Սկիզբ | : | 29.07.17 08:30 |
Ավարտ | : | 29.07.17 20:30 |
Գինը՝ | 6.000AMD |
ՆՈՐ ՄՇԱԿՎԱԾ ԵՐԹՈՒՂԻ
Այս անգամ այցելում ենք ՏԱՇԻՐ քաղաք , կլինի փոքրիկ շրջայց Տաշիրում, որտեղ կտեսնենք դեռևս
Եկատերինա Թագուհու կողմից արտաքսված և այստեղ բնակություն հաստատված և մինչ այսօր
պահպանված մոլոկանների թաղամասերը:
Ինչպես նաև կայցելենք Տաշիրի ամենահայտնի պանրի գործարաններից մեկը, կլինի պանրի համտես:
Տաշիրում է գտնվում եզակի հանդիպող մի կաթոլիկ եկեղեցի, որը նույնպես ներառված է մեր
այցելությունների շարքում: Տաշիր քաղաքով շարունակում ենք ճանապարհը դեպի Մեծավան գյուղ,
որը իր բնակչության թվով ու տարածքով Լոռվա ամենամեծ գյուղն է Օձունից հետո: Մեծավանում
կայցելենք մի հին մատուռ, որը կարևոր սրբատեղի է համարվում տեղի բնակչության համար:
Իսկ վերադարձին կլինենք Դենդրոպարկում և Սաղմոսավանքում:
Եվ այսպես`
1. ՍԱՂՄՈՍԱՎԱՆՔ
2. ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ԴԵՆԴՐՈՊԱՐԿ
3. ՏԱՇԻՐ ՔԱՂԱՔ
4. ՄԵԾԱՎԱՆ
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ