Սկիզբ | : | 12.05.19 09:00 |
Ավարտ | : | 12.05.19 19:00 |
Գինը՝ | 4.500AMD |
Դե ինչ, գալի՞ս ես… Գնում ենք ԲԱՆՋԱՐ ՀԱՎԱՔԵԼՈՒ 🙂
— Սկզբում կուղևորվենք մոտակա Աղբյուրակ գյուղը, որտեղ կայցելենք Սուրբ Աջ վանքը (10-14-րդ դար)` Աղբյուրակ թաղամասից 3-4 կմ հս-արմ՝ անտառի մեջ:
Վանքի տարածքում տարածված բուսատեսակները տարբերվում են իրենց բազմազնությամբ և առատությամբ, օգտվելով առիթից այստեղ էլ կհավաքենք բանջարի տարբեր տեսակներ և կվերցնենք դրանք մեզ հետ (ՇՈՒՇԱՆ, ՍԻԲԵԽ, ՄԱՆԴԱԿ…)
— Իսկ երբևէ լավաշ թխե՞լ ես, համտեսե՞լ ես քո իսկ ձեռքերով պատրաստած լավաշը… Իսկ մենք գնում ենք ՓՈՐՁԵԼՈՒ
— Հաջորդ կանգառը ունենալու ենք Ջրառատ համայնքում (Կոտայքի մարզ), որտեղ մեզ սպասելու են հացի անուշ բույրը, տնական մածունն ու պանիրը:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
3. լավաշի, պանրի, մածունի հյուրասիրություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ