Սկիզբ | : | 18.04.21 09:30 |
Ավարտ | : | 18.04.21 21:00 |
Գինը՝ | 6.500AMD |
Մեր հերթական այցելության վայրն այս անգամ հրաշք Տավուշի մարզն է: Բացառիկ քայլարշավը կսկսենք Տավուշ գյուղից, որտեղից անտառային ճանապարհով կքայլենք դեպի 13-րդ դարում կառուցված Կածարեթի բերդ: Բերդից մինչև Չինչին գյուղ ընկած հատվածը կանցնենք մեքենայով: Ընդմիջումից հետո Չինչին գյուղից կքայլենք դեպի Կապտավանք, որը միջնադարյան Հայաստանի նշանավոր հուշարձաններից մեկն է: Երբեմնի վանական համալիրից այժմ կանգուն է մնացել միայն եկեղեցին: Կապտավանքից կշարունակենք մեր քայլարշավը դեպի Տավուշի ջրամբար: Ջրամբարը, որի կառուցումն ավարտվել է 1975թ.-ին, գտնվում է Տավուշ գետի վրա:
Հ.Գ. Քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 15 կմ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային, հարմարավետ կոշիկներով, ունենալ մեկ օրվա համար անհրաժեշտ սնունդ, ջուր, անձրևանոց, գլխարկ և տաք վերնահագուստ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրասնպորտ
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ