Սկիզբ | : | 05.09.21 08:00 |
Ավարտ | : | 05.09.21 21:30 |
Գինը՝ | 6.000AMD |
8.000AMD |
Մեր ճանաչողական էքսկուրսիայի առաջին կանգառը Արագածոտնի մարզի Արուճ գյուղի Սբ. Գրիգոր հրաշակերտ եկեղեցին է: VII դարի կառույցը պատկանում է գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցիներին:
Այնուհետև կմեկնենք Դաշտադեմի ամրոց: Ամրոցի ներսում պահպանված է միջնաբերդ-դղյակը: Հզոր ամրոցն ունեցել է 2 եկեղեցի: Ամրոցին ծանոթանալուց հետո կայցելենք մոտակայքում գտնվող Սբ. Քրիստափոր փոքրիկ, յուրաոճ եկեղեցի (VIIդ.):
Հաջորդ կանգառը Թալին քաղաքի Սբ.Կաթողիկե եկեղեցին է: VII դարի այս վեհաշուք կառույցը բազիլիկ և խաչաձև եկեղեցիների յուրօրինակ զուգորդական նմուշ է: Տաճարի մոտ բացվել են նաև միանավ բազիլիկ եկեղեցու ավերակներ, պալատի մնացորդներ:
Տուրի ընթացքում կայցելենք նաև Վերին Սասնաշեն գյուղում գտնվող Սասնա բերդ, Սբ. Վարդան եկեղեցի և Զորավար Անդրանիկի հուշարձան: Հոյակերտ բերդի տանիքից հնարավոր է հիանալ Արարատի չքնաղ տեսարանով և ունենալ տպավորիչ լուսանկարներ: Գյուղի թոնրատանը մեզ սպասվում է ախորժահամ լավաշի, պանրի և խնոցու թանի հյուրասիրություն:
Այս տուրի նպատակակետը ՀՀ ազգային հերոս, Արցախյան պատերազմի մասնակից Թաթուլ Կրպեյանի տուն-թանգարանն է:
«Ինչու՞ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կը մեռնեմ, այդ բանը չեմ անի…»:
Հ.Գ. Թաթուլ Կրպեյանի տուն-թանգարանի մուտքավճարը և թոնրատան հյուրասիրությունը ներառված են արժեքի մեջ:
Հ.Հ.Գ. Ըստ ցանկության մասնակիցները կարող են պրոֆեսիոնալ լուսանկաներ ունենալ՝ հայկական տարազով.
5 լուսանկար՝ 3000 դրամ ( էլեկտրոնային տարբերակով )
10 լուսանկար՝ 5000 դրամ ( ներառյալ 1 հատ տպված լուսանկար )
20 լուսանկար՝ 10000 դրամ ( ներառյալ 4 հատ տպված լուսանկար )
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտ
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ