Սկիզբ | : | 08.09.24 09:30 |
Ավարտ | : | 08.09.24 18:00 |
Գինը՝ | 12.500AMD |
Այս կիրակի ուղևորվում ենք դեպի «Խոսրովի անտառ» պետական արգելոց, որտեղ գտնվում են իրենց գեղեցկությամբ հայտնի Վահագնի ու Աստղիկի ջրվեժները: Սկզբում կլինենք Ազատի կիրճում, կտեսնենք Քարերի սիմֆոնիա բնական հուշարձանը: Այնուհետև բեռնատարով կշարունակենք մեր ճանապարհը դեպի Վահագնի ու Աստղիկի ջրվեժներ: Ճանապարհի մի մասը կանցնենք ոտքով: Այնուհետև մեքենաներով կկտրենք Ազատ գետը և կմոտենանք միջնադարյան ամենայուրահատուկ վանքերից մեկին՝ Աղջոց վանքին։ Կվայելենք վանքից բացվող բացառիկ տեսարանները և կվերադառնանք Երևան։
Հ.Գ. Խնդրում ենք հաշվի առնել, որ մեզ սպասվում է մոտ 4 կմ երկարությամբ, միջին բարդության քայլարշավ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային, հարմարավետ կոշիկներով, տաք հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ունենալ մեկ օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ ուղեկցորդ-գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն (այդ թվում բեռնատարի)
3. արգելոցի մուտքավճար
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ